Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օրեր առաջ կայացավ Սամվել Գրիգորյանի դստեր` երգչուհի Նարե Գրիգորյանի եւ նրա ընտրյալի` իրավաբան Արամ Շամիլյանի նշանադրության արարողությունը:
Իր ընտրյալի եւ արարողության բոլոր մանրամասների ու անակնկալների մասին Նարեն պատմել է NEWS.am STYLE-ին.
«Արամի մեջ ինձ առաջին հերթին գրավել է նրա մարդ տեսակը, մաքուր սիրտը, մտածելակերպը, դաստիարակությունը, կրթությունը: Սրանք շատ կարեւոր հատկանիներ են ինձ համար»,-անկեղծացավ երգչուհին, որի համար նշանադրության ողջ արարողությունն անակնկալ է եղել.

«Նշանադրությանս մասին իմացել եմ արարողությունից ժամեր առաջ: Ամեն ինչ անսպասելի ստացվեց միայն ինձ համար, քանի որ բոլոր հավաքվածները գիտեին այդ մասին եւ ստորաբար լռում էին
Ինձ վերջին պահին տեղեկացրեց, որ նշանադրություն է լինելու, որ գոնե այդ ժամանակ հատուկ զգեստով լինեմ եւ առօրյա հագուստով չներկայանամ»,-ասում է Նարեն` հավելելով, որ նշանադրության մասին հաճախ էին խոսել, սակայն չէր պատկերացնում, որ այդ ամենն այդքան շուտ կլինի:
«Ոչինչ պլանավորած չէր…Նույնսիկ, զգեստս... Այն գնելուց հետո արագ-արագ պատրաստվել եմ եւ ուշացել եմ արարողությունից: Հյուրերը համբերատար սպասել են, թե վերջապես երբ եմ սրահ մտնելու
»:

Երգչուհու խոսքով` նոյեմբերի 24-ն ինչ-որ հատուկ նշանակության օր չի եղել իրենց համար.
«Հետո, միայն, հասկացա, թե ինչու ամեն ինչ այսքան հապճեպ եղավ: Արամի հայրիկը հաջորդ օրը պետք է մեկներ երկրից ու որպեսզի նա եւս ներկա լիներ արարողությանը, որոշվեց, որ հենց ամսի 24-ին պետք է կայանա ամեն ինչ»:
Նշանադրության արարողությանը ներկա էին զույգի ամենամտերիմ մարդիկ.
«Ներկա էին բոլոր նրանք, ում ճանաչում էին իմ ընկերներից, որոնց կարողացել էին զանգահարել եւ հրավիրել: Այնպես էին արել, որ նրանք ինձ ոչինչ չասեին»:

Հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք հարսանեկան արարողությունը եւս սպասեցնել չի՞ տա.
«Հարսանիքի մասին, իհարկե, խոսել ենք, բայց ոչինչ պլանավորել չեմ սիրում…Առաջ Աստված…Բայց հուսով եմ` նշանադրությանս նման ժամեր առաջ չեմ իմանա, որ ամուսնանում եմ»,-կատակում է երգչուհին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 13 հոկտեմբերի
«Եղնիկի բծերից» մինչև սրճագույն ֆրենչ. 2026 թվականի աշնանային ու ձմեռային մանիկյուրի լավագույն միտումները20:23, 13 հոկտեմբերի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոս. «Հաջողությունը մարդուն չարագործ չի դարձնում»19:28, 13 հոկտեմբերի
LVMH-ի վաճառքը կրկին նվազել է՝ չինական շուկայի ճգնաժամի ֆոնին Louis Vuitton-ի և Dior-ի պահանջարկի նվազման պատճառով16:21, 13 հոկտեմբերի
«Աշխարհի վերջը» նշանակված է 2026–ի նոյեմբերի 13-ին. գիտնականները կանխատեսել են ապոկալիպսիսը 66 տարի առաջ15:36, 13 հոկտեմբերի
Կոտ դ'Ազուրի շքեղ հյուրանոցը պատերազմ է հայտարարել ինֆլյուենսերներին. սմարթֆոնով լուսանկարելն արգելված է15:19, 13 հոկտեմբերի
Լեոնարդո Դի Կապրիոն ցուցադրել է իր «հայրական փորիկը» լողափում՝ իր երիտասարդ ընկերուհու հետ14:33, 13 հոկտեմբերի
30,000 դոլարանոց Porsche-ի տեսքով բազմոց. չինական ապրանքանիշը սպորտային մեքենան վերածել է շքեղ բազկաթոռի՝ սառնարանով և աուդիո համակարգով14:15, 13 հոկտեմբերի
Դպրոցական համազգեստը դարձել է սեռական ֆանտազիայի խորհրդանիշ. Բրիտանացի դեռահասները պահանջում են արգելել այն պոռնոգրաֆիայում14:05, 13 հոկտեմբերի
Շատերը կարծում են, թե աշխարհն ուղղակի դուդուկի կարիք ուներ։ Բայց ոչ, աշխարհին պետք էր դուդուկը՝ հենց Ջիվան Գասպարյանի կատարմամբ ու հնչողությամբ13:23, 13 հոկտեմբերի
«40 միլիոն դիտում և հրեշավոր հոնքեր». Կինը քնել է ներկած հոնքերով և գրավել TikTok-ը13:05, 13 հոկտեմբերի
Գեղեցիկ և ֆունկցիոնալ տուն․ ինչպե՞ս համադրել տեխնիկան և ինտերիերը12:31, 13 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է գայթակղիչ կերպարներով. փոքրիկ ներքնազգեստ, կաշվե վերնաշապիկ և սադրիչ լուսանկարներ