Երևանում հոկտեմբերի 25-ին կկայանա «Ամորե հոլդինգի» կազմակերպած «Style Screen»-ը, որին օժանդակում է Հայաստանում Իտալիայի դեսպանությունը։ Հիմնական խնդիրն է յուրօրինակ ոճով մարդկանց գտնելը։
«Life style»-ը ոչ միայն հագուստն ու սիրելի բրենդերն են։ Դա պահելաձեւն է, խոսելու ձեւը եւ ոճի զարգացած զգացողությունը։ «Life Style»-ի ժամանակ այս տարի ոչ միայն նախագծի մասնակիցների մրցանակաբաշխություն կլինի, այլեւ բարեգործական դրամահավաք կանցկացնենք՝ «Ամորե հոլդինգի» կաշվե ժամանակակից իրերի վաճառքից եւ նվիրատվություններից՝ որպեսզի օգնենք Արմեն Ջիգարխանյանին իրագործել «Քաջ Նազարի» բեմադրությունը, - այսօր, հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին։
Իր հերթին, «Ամորե Հոլդինգի» նախագահ Աննա Սանտոպադրեն հայտնեց, որ «Style Screen»-ը Հայաստանում արդեն երրորդ անգամ է տեղի ունենում։ Անցած տարիներին բարեգործական նպատակներով հավաքված միջոցներն ուղղվել են տարբեր բարեգործական հիմնադրամներ։ «Այն գումարը, որը պետք է Արմեն Բորիսովիչին, շատ է, բայց դա մեծ դերասեան վաղեմի երազանքն է, եւ մեզ համար պատիվ կլինի այն իրագործելը», - լրագրողներին վստահեցրեց Սանտոպադրեն։
Իսկ «Ամորե հոլդինգի» գործընկերներից մեկը, Կարինա Դնոյանը, կարծում է, որ «Style Screen»-ը շատ կարևոր է Հայաստանի համար։ Նրա խոսքով, վերջին ժամանակներս հայերը ժամանակակից են հագնվում, բայց ոճի զգացողություն դեռեւս ձեռք չեն բերել։ «Հատկապես լուրջ է այս հարցում երիտասարդության վիճակը՝ նրանք օրինակ են վերցնում էստրադայի եւ հեռուստատեսության աստղերին, իսկ վերջիններս էլ շատ հաճախ իրենց գործունեության տեսակի համար անթույլատրելի սխալներ են անում»,-ասաց Կարինա Դնոայնը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը