Դեկտեմբերի 9-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Նյու Յորքում կազմակերպելու է բարեգործական երեկո, որի մասնակիցները կօգնեն եւ իրենց աջակցությունը կհայտնեն Հայաստանի երեխաներին։ Ամենամյա այս իրադարձության կազմակերպչական աշխատանքներին 2000-ից միացել է հայկական արմատներ ունեցող, ամերիկյան հանրահայտ դերասանուհի Անդրեա Մարտինը, որի նախնիները Հայոց ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանից գաղթել են ԱՄՆ։
Այս տարի «Սեւ Սուրբ Ծնունդ», «Իմ մեծ, չաղ հունական հարսանիքը» եւ շատ այլ ֆիլմերի աստղին միացել են նաեւ Թոմ Հենքսն ու Արիանա Գրանդեն, որոնք արդեն կոչ են արել բոլորին գնել տոմսերն ու ներկա լինել բարեգործական երեկոյին։
«Ողջույն բոլորին։ Շնորհավոր Հայաստանի մանուկներ հիմնադրամ։ Հանդիպելու ենք դեկտեմբերի 9-ին։ Ես չեմ մասնակցի, բայց հոգեպես այնտեղ կլինեմ։ Գնեք տոմսերը»,- հոլովակում Անդրեայի հետ հայտարարել է Ադրիանան։
Հիշեցնենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարեգործական երեկոյին միանալու կոչ է արել նաեւ Թոմ Հենքսը.
«Այս հոլովակը նկարահանում եմ, որպեսզի հրավիրեմ ձեզ մասնակցելու Հայաստանի մանուկներ հիմնադրամի գալա երեկոյին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։ Ես չեմ կարող ներկա լինել, ինչի համար շատ ափսոսում եմ։ Խնդրում եմ միացեք եւ օգնեք, ինչպես նաեւ բացահայտեք ձեր հայկական արմատները։ Իսկ եթե հայ չեք, պարզապես մասնակցեք եւ վայելեք երեկոն։ Աստված օրհնի բոլորին. շնորհակալություն»,- հոլովակում կոչ է անում 60-ամյա Հենքսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին