Երեկ ռուսական լրատվամիջոցները քննարկում էին Дом-2 հեռուստանախագծի հաղորդավարուհի Օլգա Բուզովային վերաբերող սկանդալը։ Օլգայի լուսանկարները, ինտիմ տեսագրություննեն ու «Դմիտրի Նագիեւ» անունով օգտատիրոջ հետ նամակագրությունը արտահոսել էր համացանց՝ հաքերների թեթեւ ձեռքով։
Ուշագրավ է, որ «Նագիեւ» ազգանունով վերնագրված փաստաթղթերի պահոցում կան լուսանկարներ, որտեղ Օլգա Բուզովային շատ նման մի աղջիկ ցուցադրում է իմ մարմնի ինտիմ մասերը՝ մեկ զգեստը վերեւ բարձրացնելով, մեկ շապիկը իջեցնելով։
Հետաքրքիր է նաեւ այն, որ նամակագրության պահին Օլգա Բուզովան դեռ ամուսնացած էր ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ (զույգը օրերս է բաժանվել)։
Դմիտրի Նագիեւը մեկնաբանել է իր նամակագրությունը՝ այն անվանելով «սարքած»։
Հանրահայտ հաղորդավարը նշել է, որ Բուզովային այդքան էլ լավ չի ճանաչում։
«Ես ու Օլգան ամբողջ կյանքում ընդամենը հինգ անգամ ենք հանդիպել ու մեզ կապում են ընկերական հարաբերություններ, հավատացե՛ք։ Ինչ վերաբերում է նամակագրությանը, ապա կարծում եմ, յուրաքանչյուրն այդպես կվարվեր, կաջակցեր մարդուն»,- ասել է հաղորդավարը։ Սակայն Դմիտրին կտրականապես հերքում է այն տեղեկությունը, որ ինքն իբրեւ Բուզովայից ինտիմ տեսագրություններ է ստացել, գրում է Life.ru–ն։
Բուզովան նույնպես մեկնաբանել է իրավիճակը․«Դա ստորություն է ու դաժանություն»։
Նրա նախկին ամուսին ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովն էլ է որոշել իր տեսակետը հայտնել։
29-ամյա կիսապաշտպանը խոստովանել է, որ արդեն վաղուց կասկածներ ուներ, որ կինն իրեն դավաճանում է։
«Կարծում եմ հիմա ինձ կարելի է պաշտոնապես համարել ազատ տղամարդ։ Իմ բոլոր կասկածները հաստատվեցին։ Ես ցնցված եմ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին