Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ի՞նչ հագուստով դիմավորել 2017-ը

20:02, 15 դեկտեմբերի

Չես էլ հասցնի աչքդ թարթել, ու Նոր տարին կթակի մեր դուռը։

Ըստ չինական օրացույցի՝ 2017-ը Հրե կամ Կարմիր Աքաղաղի տարի է։ Աքաղաղը եւ շատ հանգիստ ու վսեմ է, եւ շատ արագ բռնկվում ու հարձակման է անցնում։ Իհարկե, տարվա նման խորհրդանիշը չի կարող չունենալ իր կանոնները եւ չթելադրել դրանք։ Եվ քանի որ մենք շատ լավ գիտենք, որ հայ կանայք եւ աղջիկները շաբաթներ առաջ են սկսում պատրաստվել Նոր տարվան՝ մտածելով ոչ միայն ամանորյա ուտեստների, այլեւ իրենց արտաքին տեսքի մասին, ներկայացնում ենք Հրե Աքաղաղի կողմից սահմանված dress code-ը, որը պետք է հաշվի առնել տոնական լուքը ընտրելիս։

Հաջորդ տարվա խորհրդանիշը սիրում է թանկարժեք, վառ իրեր, որոնք նաեւ նորաձեւ են։ Հագուստի ամեն դետալը, ամեն աքսեսուարը պետք է մտածված լինի։  

Այսպիսով, 2017-ը հարկավոր է դիմավորել կարմիր հագուստով, իսկ աքսեսուարներ ընտրելիս պետք է նախապատվությունը տալ ոսկյա զարդերին (կանայք կարող են կրել ու ցուցադրել ամենաարժեքավորները), որոնք կամբողջացնեն ձեր տոնական կերպարը, ինչպես նաեւ կփոխանցեն Աքաղաղին բնորոշ ինքնավստահություն։  

Իհարկե, Աքաղաղի քմահաճույքները բավարարելը կարեւոր է, բայց սա չի նշանակում, որ պետք է միայն վառ կարմիր հագուստներ փնտրել խանութներում։ Կարելի է ընտրել կարմիր, բորդո, նարնջագույն, ոսկեգույն եւ դրանց երանգները։ Կտորներից նախընտրելի են կրեպը, սատինը, մետաքսը կամ ատլասը։

Ընդհանուր առմամբ ձեր տոնական հագուստը պետք է թեթեւ, եթերային եւ հարմարավետ լնին։ Չէ որ Նոր տարին ուրախ, դրական տոն է եւ ոչինչ չպետք է խանգարի, որ դուք լիովին վայելեք այն։

Իսկ ուժեղ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ ենք տալիս Ամանորը դիմավորել դասական կոստյումով։ 2017-ի խորհրդանիշը կգնահատի, որ դուք իրեն հարգանքով եք վերաբերում եւ դրական տրամադրված կլինի ձեր հանդեպ ամբողջ տարվա ընթացքում։

Ի՞նչ չի կարելի հագնել Ամանորի գիշերը

Իսկ ի՞նչ է «հակացուցված» այս տարի։ Աքաղաղին հաստատ հաճելի չի լինի եթե դուք 2017-ը դիմավորեք հովազի պրինտով զգեստով, քանզի Աքաղաղը, մեղմ ասած, այնքան էլ չի սիրում կատվազգիներին։ Աքաղաղին դուրեկան չեն լինի նաեւ խորը դեկոլտեները, ինչպես նաեւ թափանցիկ կամ կիսաթափանցիկ կտորներով կարված հագուստները։

Աղբյուրը՝ Elle.ru, god2017


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search