«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայ հայտնիներ, ովքեր ամուսնացան 2016-ին (Մաս 2)

18:01, 2 հունվարի

Ամուսնությունը ամենակարեւոր եւ վճռական քայլերից է, որի արդյունքում սիրելի էակիդ հետ մտնում ես կյանքի նոր փուլ՝ լի դժվարություններով, խոչընդոտներով, առավելություններով, դրական, անմոռանալի ու անկրկնելի ակնթարթներով։ Ամուսնությունից հետո սկսվում է նոր շրջան, երբ նրա ժպիտը երջանկություն է պարգեւում քեզ, երբ պատասխանատվություն ես կրում քո ընտրյալի համար, քանզի սիրում ու սիրված ես։

2016-ին հայ հայտնիներից ոմանք որոշեցին կատարել այս վճռական քայլը։ Ամուսնացան մեկ տասնյակից ավելի հայտնի հայ արտիստներ, որոնց մի մասի հարսանիքներին արդեն անդրադարձել ենք։ Իսկ հիմա խոսենք տարվա երկրորդ հատվածում ամուսնացած զույգերի մասին։

Արամե եւ Աննա

Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ հայկական շոու բիզնեսի ամենասիրառատ զույգերից Արամեի եւ Աննա Թովմասյանի հարսանիքն է։ Լուրը անակնկալ էր երկրպագուների համար, քանզի 2013-ից ՔԿԱԳ-ում ամուսնությունը գրանցելուց հետո Արամեն եւ Աննան միասին էին ապրում։ Բայց զույգը որոշել էր նաեւ ստանալ Աստծո օրհնությունը, ուստի Սաղմոսավանքում կազմակերպվեց նրանց պսակադրությունը։

Զույգի՝ 3 տարի անց հարսանյաց հանդեսին ներկա են եղել Ավետ Բարսեղյանը՝ կնոջ հետ, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը, Սիլվա Հակոբյանը, Քրիստինե Պեպելյանը, երգիչ Մհերը, դիզայներ Ժորա Հարությունյանը եւ ուրիշներ։ Բոլոր ներկաների համար նորապսակները պատրաստել էին անակնկալ՝ զուգերգի տեսքով։

Թամար Կապրելյան եւ Քրիս Սթենգ

Հոկտեմբերի 3-ին «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացրած «Genealogy» խմբի անդամ, ամերիկահայ հայտնի երգչուհի Թամար Կապրելյանն ամուսնացավ իր ընտրյալի՝ լիբանանցի Քրիս Սթենգի հետ։ Զույգը սկզբում իրենց ամուսնությունը գրանցեց Նյու Յորքի ՔԿԱԳ-երից մեկում, իսկ հետո Ֆրանսիայի ամենահեքիաթային վայրերից մեկում՝ ՕնՖլյոր փոքրիկ քաղաքի «La Ferme Saint Siméon» շքեղ հյուրանոցում, կազմակերպեց շքեղ հարսանիք։  

Հարսանիքին հրավիրված են եղել Թամարի եւ Քրիսի մտերիմ ընկերներն ու հարազատները, որոնք երկու օր շարունակ նորապսակների հետ կիսել են իրենց ուրախությունը։

Արման Նշանյան եւ Վիկտորիա

2016-ի աստղային հարսանիքներով ամենաառատ ամսին՝ օգոստոսին, ցանկալի փեսացուների շարքը լքեց նաեւ դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը։ Օգոստոսի 7-ին Սամոսավանքում կայացավ Արմանի եւ նրա ընտրյալ Վիկտորիայի պսակադրությունը։ Հենց այստեղ Աստծո օրհնությունը ստանալուց հետո զույգը գնացել են տոնախմբության ռեստորանային համալիրներից մեկում։

Դե իսկ խնջույքից հետո երգիչ Արմանն ու նկարիչ-դիզայներ Վիկտորիան ուղեւորվել են Շրի Լանկա եւ Դուբայ՝ վայելելու իրենց մեղրամիսը։

KeyOh եւ Ջեյսոն

Սեպտեմբերի 3-ին բելգիահայ երգչուհի KeyOh-ը (Կարինե Օհանյան) ամուսնացավ իր ընտրյալի՝ Ջեյսոնի հետ։ Երգչուհին այն բախտավորներից է, որ վայելել է իր երազանքների հարսանիքը, քանզի ամուսինն ամեն ինչ արել էր անմոռանալի օր կազմակերպելու համար։

Հարսանյաց գեղեցիկ հանդեսից հետո Բեռլինում ծանոթացած զույգը մեղրամիսն անցկացրել է Հունաստանում, ինչից հետո նորապսակները մեկնել են ԱՄՆ։

Սոնե Սիլվեր

Երգչուհի Սոնե Սիլվերը 2016-ին ստացավ ամուսնության առաջարկ եւ իր ընտրյալ Արսենին ասաց բաղձալի «այո»-ն։ Իսկ հոկտեմբերի 1-ին մինչեւ մահ սիրելու եւ հնազանդ լինելու խոստում տվեց նրան Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Սոնեն եւ Արսենը ամուսնությունից հետո մեկնեցին Դուբայ, որտեղ նրանք հանդիպել են անգամ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին։

Ալինա Մարտիրոսյան եւ Կարեն Արայան

Օգոստոսին վերջին ամուսնացած զույգը հայ հայտնի դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու սկանդալային նկարիչ Կարեն Արայանն են։

Օգոստոսի 24-ին Ալինան իր Facebook-յան էջում հայտարարեց իր եւ Կարենի ամուսնության մասին, իսկ շաբաթներ անց սոցցանցերում փոխեց իր ազգանունը՝ դառնալով Ալինա Արայան։

Այժմ զույգը միասին է ապրում, եւ Կարենը ամենուր ուղեկցում է Ալինային։

Գոհար Ավետիսյան եւ Վահիկ Մարտիրոսյան

2016-ի հարսանիքները ամփոփենք տարվա ամենաաղմկարահույց ամուսնությամբ։ Իհարկե, խոսքը Ռուսաստանում ամենահայտնի եւ պահանջված հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ նրա սիրեցյալի՝ Վահիկ Մարտիրոսյանի հարսանեկան արարողության մասին է, որին անդրադարձավ անգամ ադրբեջանական մամուլը։ Հայաստան էր եկել դիմահարդարի ադրբեջանուհի ընկերուհին, ինչը զայրացրել էր վերջինի հայրենակիցներին։

Նոյեմբերի 19-ին հայ ընթերցողները հետեւում էին 23-ամյա հայուհու հարսանեկան նորություններին, քանզի Գոհարն ու Վահիկը Մոսկվայից հատուկ այս կարեւոր իրադարձության համար եկել էին Հայաստան՝ հենց այստեղ վայելելու իրենց կյանքի ամենաերջանիկ օրը։ Բացի այդ, ամեն ինչ շատ շքեղ էր կազմակերպված։

Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պսակադրված զույգի հարսանիքին հրավիրված էին երգիչներ Արամեն եւ Սիլվա Հակոբյանը, որոնք իրենց երգերով ավելի բարձրացրել են ներկաների տրամադրությունը։

Հայաստանում մի քանի օր անցկացնելուց հետո 23-ամյա դիմահարդարը վերադարձել է Մոսկվա, բայց արդեն ամուսնու տուն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել