Խոյ
Միայն Խոյերն են ունակ զարգացնել բախտագուշակության հմտությունը և հաջողությունների հասնել։ Նրանք օժտված են հագուստը, մթերքը և ջուրը դրական և բացաական էներգիայով լիցքավորելու հիանալի ունակությամբ։ Խոյերը անձնական իրերից և լուսանկարներից կարող են տեղեկատվություն ստանալ։ Դա ինքնաբերաբար է ստացվում։
Ցուլ
Գերազանց կարողանում է կախարդել նյութական բարեկեցության համար։ Անկեղծորեն ինչ–որ մեկին հաջողություն և փող ցանկանալը (հատկապես, եթե դա մեկից ավելի անգամ է հնչում) իսկապես իրականություն է դառնում։
Երկվորյակներ
Այս մարդիկ հիանալի աշխատում են ձայնի օգնությամբ։ Նրանց աշխատավայրը դաշտերն ու մարգագետիններն են, իսկ գործիքը՝ բանավոր կախարդանքը։
Խեցգետին
Էությամբ Խեցգետինները մոգական մանիպուլյացիաների կողմնակից չեն։ Այդուհանդերձ սիրում են գուշակել։ Այն ամենն, ինչ բացվում է իրենց առջև, ապագայի տեսլականն է։ Հրաշալի հոգեբաններ լինելով, Խեցգետինները հեշտությամբ շահարկում են մարդկանց, իսկ իրենց կանխատեսումները իրականանում են գրեթե 80% հավանականությամբ։
Առյուծ
Կենդանակերպի նշանների շրջանի ամենատաք սիրտը ունակ է հասնել զարմանալի արդյունքների սիրային մոգության հարցում։ Հզոր էներգետիկան և առաջնորդի հատկությունները վստահություն են ներշնչում, և մարդիկ պատրաստ են գնալ Առյուծի հետևից։
Կույս
Տարո խաղաքարտերը, ռունագրերը, ձեռքերի ուրվագծերը. սա է նրա գործիքները։ Մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությունը նրա տարերքն է։ Բավական է միայն նայել վիճակախաղի տոմսին, թվանշաններին եւ որոշել՝ դուր են գալիս թվերը նրան, թե ոչ, և նա դուրս կհանի հաղթող տոմսը։
Կշեռք
Հեշտությամբ լավ արդյունքների են հասնում այն ծիսակատարությունների ժամանակ, որոնք ներառում են բնության երևույթները՝ նոր լուսինը, լիալուսինը, փոթորիկը, կայծակը, ամպրոպը, արևածագը, մայրամուտը։ Կարողանում են բնական քարերով թալիսմաններ պատրաստել։ Բարի խոսքերի համադրմամբ այդ նվերիները հաջողություն են բերում։
Կարիճ
Օժտված է հատուկ, գերբնական ուժով։ Այս նշանը ուժեղ է բոլոր ուղղություններում, հատկապես տնային կախարդության։ Կարիճը լաթի մեկ շարժումով կսրբի ոչ միայն փոշին, այլ նաև տանը կուտակված բացասական էներգիան։ Այս տեսակ մաքրությունից հետո տանից հաճախ ինչ-որ իր է անհայտանում։
Աղեղնավոր
Բնատուր հեքիմներ են: Ձեռքով կարող են գլխացավ բուժել, հիվանդություններ ախտորոշել: Նրանց կախարդական օգնությունը նպատակի հստակ ուղենշում է պահանջում: Հարկավոր է միայն երազանք պահել:
Այծեղջյուր
Կարող են բնության հետ շփվելու ունակություններ զարգացնել և բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ։ Իրենց մոգությունը՝ ափերի ուրվագծերն են, աստղերը և թվերը։
Ջրհոս
Եթե հաճախորդները վստահում են Ջրհոսին, ապա խաբված չեն լինի։ Այս նշանի մոգական ունակությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Նրանք կարողանում են գուշակության նոր տեսակներ մշակել և մեծ հաջողությամբ փոխանցել գիտելիքները։
Ձկներ
Հզոր էներգետիկայով մարդիկ են, սև մոգությամբ բացարձակ չեն հետաքրքրվում։ Նախընտրում են մաքրել տարածությունը, այլ ոչ թե կեղտոտել։ Զարմանալի արդյունքներ են ցուցաբերում՝ կախարդական ըմպելիք պատրաստելով։ Սուրճի բաժակի մրուրի, ռունագրերի, քարտերի լավ գուշակներ են։ Նրանց նկատած նախանշանները հաճախ իրականանում են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ