Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Elite Model Look մրցույթի 5 հաղթողները մեկնեցին Թբիլիսի

17:14, 23 հոկտեմբերի

Հայաստանում անցկացված Elite Model Look մրցույթի 5 հաղթողներն այսօր, հոկտեմբերի 23-ին մեկնեցին Թբիլիսի, որտեղ հոկտեմբերի 27-ին կմասնակցեն երկրորդ նախընտրական փուլին։ Հայաստանը Վրաստանում կներկայացնեն Արփինե Հարությունյանը, Վալենտինա Ակունցը, Նելլի Սայադյանը, Անուշ եւ Ալիսա Սահակյան քույրերը։ Մինչեւ երկրորդ փուլի օրը աղջիկների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ ոճաբաններ եւ մասնագետներ, ովքեր կնախապատրաստեն նրանց պատասխանատու օրվան։ Աղջիկները նաեւ կմասնակցեն Վրաստանի Kikala լավագույն մոդելային ֆոտոստուդիայի ֆոտոսեսիային։ Իսկ արդեն հոկտոմբերի 27-ի երեկոյան, ավարտական շոուից հետո, եզրափակիչ փուլի համար կընտրվեն մեկական մասնակից Հայաստանից եւ Վրաստանից։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am STYLE-ը, Elite Model Look-ի քասթինգը Հայաստանում տեղի էր ունեցել հոկտեմբերի 20-ին։ Ժյուրիի անդամներն էին Elite Model Look-ի պաշտոնական ներկայացուցիչ եւ IC Model Management-ի սեփականատեր, ինչպես նաեւ Հայաստանում քասթինգի կազմակերպիչ Իա Կիցմարաշվիլին, երկու մոդել IC Model Management-ից՝ Նատիա Կաչարավան եւ Դանա Կիմաձեն, եւ «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Մարիամ Մովսիսյանը։

«Հայաստանից թեկնածու ընտրելը բավականին հեշտ էր, աղջիկների մեծ մասը լիովին համապատասխանում էին չափանիշներին։ Մենք լավ ընտրություն ենք արել եւ, հուսով եմ, եզրափակիչ փուլ անցած հայ մասնակիցը Հայաստանը կներկայացնի լավ կողմից։ Ավելացնեմ, որ բոլոր հինգ մասնակիցներն էլ ունեն այդ ներուժը», - ասաց Իա Կիցմարաշվիլին NEWS.am Style-ի թղթակցին։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Թբիլիսիում երկրորդ ընտրական փուլին կմասնակցեն 5 հայ եւ 15 վրացի աղջիկներ։ Elite Model Look մրցույթի ավարտական փուլը տեղի կունենա դեկտմբերի 1-ին, Շանհայում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել