Ավարտվեց կամակոր եւ չարաճճի Հրե Կապիկի տարին։ Ուժեղ ու դիմացկունների համար այն բարդ, մարտահրավերներով ու դժվարություններով լի էր, իսկ նպատակասլացներն ու երջանիկները 2016-ին ունեցան նոր ձեռքբերումներ, գրանցեցին մեծ հաջողություններ եւ իսկապես վայելեցին տարին։ Թե որ շարքին եք դասվում դուք, որոշեք ինքներդ, իսկ ահա նրանց համար 2016-ը հաստատ անմոռանալի կլինի, քանզի հենց այս տարի նրանք առաջին անգամ զգացին մայրական բերկրանքը, կատարյալ երջանկություն պարգեւեցին իրենց սիրելիներին ու երջանկացան՝ գրկելով իրենց առաջնեկին։
Իսկ ովքե՞ր են այդ բախտավորները 
Ինգա Արշակյան

Հայ հայտնիներից առաջին մայրիկը 2016-ին Ինգա Արշակյանն էր։ Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ սիրված արտիստուհին ամուսնուն՝ Աշոտ Սահակյանին, դուստր է պարգեւել։ Չնայած Ինգան իր մենեջերի օգնությամբ միանգամից հայտնեց փոքրիկի անունը՝ Մարիա, բայց երեխային հայ հանդիսատեսը դեռ չի տեսել։
Հասմիկ Կարապետյան
Հասմիկ Կարապետյանը հավանաբար այս օրվան վաղուց էր սպասել։

Դեկտեմբերի 15-ին սիրված երգչուհին լույս աշխարհ բերեց իր առաջնեկին, որին ամուսնու՝ Շանթ Քիրմիզյանի հորդորով անվանակոչեց Տաթեւ։ 39-ամյա Հասմիկի ծննդաբերության մասին միանգամից իմացան բոլորը։

Նույն արագությամբ էլ տարածվեց փոքրիկի առաջին լուսանկարը։
Ֆաինա Հարությունյան
2016-ի հարսանիքներով լի օգոստոսի ամսին ծնվեց հագուստի մոդելավորող Ֆաինա Հարությունյանի առաջնեկը։ Հայտնի դիզայները ամուսնուն՝ օպերատոր Արտյոմ Աբովյանին, դուստր պարգեւեց։

Այժմ Ֆաինան իր ատելյե գնում է փոքրիկ Նիկայի հետ եւ հենց մանկուց նրան պատմում է նորաձեւության գաղտնիքների մասին։

Լիլու
2016-ը երգչուհի Լիլուի համար անմոռանալի կլինի։ Այդ տարի 33-ամյա գեղեցկուհին ոչ միայն հասցրեց ամուսնանալ (երգչուհին հունվարին հայտարարեց իր խորհրդավոր ամուսնության մասին), այլեւ լույս աշխարհ բերել որդուն։ Լիլուի առաջնեկը՝ Ռոբերտը, լույս աշխարհ եկավ խորհրդանշական հունիսի 1-ին. այո, երեխաների պաշտպանության օրը Լիլիուն հիանալի նվեր մատուցեց իրեն։

Չնայած Լիլուն նախընտրեց չխոսել իր ամուսնության մասին՝ երեխայի լուսանկարը միանգամից հրապարակեց սոցցանցերի իր էջերում։

Արեւիկ Ալավերդյան
Դեկտեմբերի 7-ին մայրության բերկրանքը զգաց նաեւ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը։ Ֆրանսիայում բնակվող Արեւիկը ամուսնուն՝ Հայկոյին, որդի պարգեւեց։ Ծննդաբերությունից առաջ երգչուհին մեզ հետ զրույցում ասել էր՝ չի համբերում, թե երբ է գրկելու փոքրիկին։ Եվ ահա 2016-ին կատարվեց նրա երազանքը՝ Փարիզում ծնվեց Դավիթը։

«Անբացատրելի էմոցիաներ ունենք: Երբ առաջին անգամ տեսանք մեր փոքրիկին, չկրկնվող մի զգացում ապրեցինք, անչափ հուզիչ պահ էր»,- պատմել էր նորաթուխ մայրիկ, որն արդեն հասցրել է բազմաթիվ լուսանկարներ անել երեխայի հետ։

Արփինե Իսրայելյան
Բազմաթիվ հեռուստասերիալներից սիրված հայ դերասանուհի Արփինե Իսրայելյանը նույնպես այս տարի համալրեց երեխա խնամող, բայց նաեւ աշխատանքին նվիրված մայրիկների շարքը։ Արփինեն հուլիսին լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ մեծագույն երջանկություն պարգեւելով ամուսնուն՝ բեմադրիչ-նկարիչ Ներսես Սեդրակյանին։

Զույգը երեխային անվանակոչել է Դավիթ։ Չնայած փոքրիկն ընդամենը 5 ամսական է, բայց արդեն հասցրել է մասնակցել պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի։

Անի Դաշյան
Ամուսնանալուց հետո հայտնի հաղորդավարուհի Անի Դաշյանը տեղափոխվեց Մոսկվա, որտեղ էլ հունիսի 17-ին ծնվեց Անիի եւ ամուսնու՝ Լյուդվիգ Կարապետյանի որդին։

Նորաթուխ հայրիկը առաջնեկին որոշեց Ռոբերտ անվանել, իսկ Անին NEWS.am STYLE-ին պատմեց, որ երեխային առաջին անգամ տեսնելիս երջանկությունից արտասվել է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 14 հոկտեմբերի
Գրեթե մերկ Քայլի Ջենները նարնջագույն ցանցով. աստղի նոր ֆոտոսեսիան ապշեցրել է երկրպագուներին12:40, 14 հոկտեմբերի
Արյուն շուրթերին և սև ժանյակ. Քորթնի Քարդաշյանը վամպիրային շոու է ցուցադրել իր խորթ որդու ծննդյան երեկույթին12:15, 14 հոկտեմբերի
«Հիշում եմ, թե ինչպես եմ ծնվել». Փոլ Մաքքարթնին պատմել է իր ամենավաղ հիշողության մասին11:30, 14 հոկտեմբերի
«Սպիտակ տան Բարբին»՝ ծաղրի կենտրոնում․ Թրամփի նոր մամուլի քարտուղարը ձախողել է իր առաջին ճեպազրույցը11:18, 14 հոկտեմբերի
Թուփաք Շաքուրին սպանողը դատապարտվել է ցմահ ազատազրկման. ռեփերի քույրը դատարանում լաց է եղել՝ հիշելով եղբորը10:55, 14 հոկտեմբերի
Մահացել է 218 սմ հասակով 26-ամյա TikTok-ի աստղը, որը հայտնի էր իրենից զգալիորեն ցածրահասակ տղամարդու հետ ամուսնանալով10:23, 14 հոկտեմբերի
Թրամփի հարսը նշել է իր 44-ամյակը սպորտային կրծկալով՝ ցուցադրելով իր մարզված որովայնի մկանները և տպավորիչ բիցեպսները09:00, 14 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 հոկտեմբերի
Միլիարդատերը առնետների համար «շվեդական սեղան է կազմակերպել». Չիկագոյի իշխանությունները պահանջում են դատի տալ նրան22:27, 13 հոկտեմբերի
Էսպրեսո և շոկոլադ. ELLE-ն անվանել է աշնան հիմնական բույրերը21:19, 13 հոկտեմբերի
«Եղնիկի բծերից» մինչև սրճագույն ֆրենչ. 2026 թվականի աշնանային ու ձմեռային մանիկյուրի լավագույն միտումները20:23, 13 հոկտեմբերի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոս. «Հաջողությունը մարդուն չարագործ չի դարձնում»