Աշխարհում ամենաշատ այցելություն ունեցող կայքերից 25-րդի՝ ամերիկյան հանրահայտ Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը յուրօրինակ նվեր է ստացել Սուրբ Ծննդի առիթով։ Ալեքսիսը հոր՝ Քրիս Օհանյանի հետ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով հայկական դրոշն ու Արարատի գագաթից բերված թանկ նվերները։
«Այս երկու հպարտ Օհանյաններն ու մեր ամբողջ ընտանիքը շնորհավորում են Սուրբ Ծնունդը։
Իմ եղբայր Զարիկ Պողոսյանը մեզ ուղարկել է նվեր, որն ինչպես ինքն է պնդում՝ Արարատ լեռան գագաթից է, ուր նա գնացել էր որդու հետ։ Նա ինձ եւ հորս նվիրել է մեր ժողովրդի խորհրդանշական լեռան գագաթից բերված ջուր (ձյուն), հող, քարեր ու մոմեր։
Հուսով եմ՝ մի օր հորս հետ կգնանք այնտեղ՝ միեւնույն ժամանակ մեր հայ հայրենակիցների բարության շնորհիվ ունենալով այս փոքրիկ կտորները մեր տանը»,- սոցցանցերում գրել է Ալեքսիսը։
Նշենք, որ Ալեքսիսի նախնիները Ցեղասպանությունից փրկվածներ են, որոնք որպես սիրիացի փախստականներ գաղթել են ԱՄՆ։ Ի դեպ, տարիներ առաջ Ալեքսիսը նույնպես եղել է նախնիների հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում, իսկ 2010-ին՝ Հայաստանում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է