Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

2016-ի նոր անունները. մոդելներ, որոնք լուրջ հայտ ներկայացրին նորաձեւության աշխարհում

13:15, 27 դեկտեմբերի

Շարունակում ենք ամփոփել անցնող տարվա արդյունքները: Հիմա էլ հերթը մոդելներինն է, որոնք այդ տարվա ընթացքում լրջորեն ներկայացան մոդելային աշխարհում:

Ընդ որում՝ մենք որոշեցինք ուշադրություն դարձնել այն աղջիկներին, որոնք, չնայած իրենց հարուստ եւ հայտնի ծնողների ջանքերին, անխոնջ աշխատում են: Եվ խոսքն ամենեւին էլ Հադիդ քույրերի եւ Քենդալ Ջեների մասին չէ, որոնց համար արագորեն կարիերայի պլան մշակեցին: Մենք կխոսենք...

Կայա Գերբեր

Սինդի Քրոուֆորդի 15-ամյա դուստրը՝ Քայա Գերբերը, շատ նշանակալի քայլեր արեց: Այս տարի աղջիկը երկու լուրջ ֆոտոսեսիայի մասնակցեց: Աշնանը նա մասնակցեց Interview-ի համար ֆոտոսեսիային։ Քայան հոկտեմբերյան համարի հերոսուհին է դարձել։

Ի դեպ, աղջիկը մոտ 1 մլն բաժանորդ ունի սոցիալական ցանցում։

«Ես շատ վաղ սկսեցի հասկանալ, որ ուզում եմ մոդելային բիզնեսի մի մասը դառնալ։ Young Versace-ի համար նկարահանումներից հետո, երբ 10 տարեկան էի, ես միայն այդ աշխարհի մասին էի մտածում։ Իսկ մայրս ասաց, որ կաջակցի ինձ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնեմ»,- ասել է Քայան։

Աշնանը Քայան եւ 50-ամյա Սինդին հայտնվել ե նաեւ Նիդեռլանդների Vogue Book: The Family Edition-ի շապիկին:

Նշենք, որ Քայան այս տարիքում արդեն պայմանագրեր ունի Young Versace-ի, Alexander Wang-ի, Miu Miu-ի հետ: Ուշադրություն դարձրեք այս աղջկան, մի քանի տարի անց նա պոդիումների թագուհին է լինելու:

Լիլի Ռոուզ Դեփ

Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի դուստրը նույնպես հայտնի մոդել կդառնա, վստահ ենք: Մինչ նրա հայրը զբաղված էր Էմբեր Հերդի հետ ամուսնալուծության հարցերով, Լիլին դանդաղ, բայց վստահ քայլերով նվաճում էր նորաձեւության Օլիմպոսը: 17-ամյա աղջիկն արդեն կարող է պարծենալ Chanel ապրանքանիշի հետ աշխատանքով, քանի որ Сhanel N°5 L'EAU-ի դեմքն է դարձել:

Նոյեմբերին Լիլի Ռոուզը Կառլ Լագերֆելդի հետ նկարահանվել է Vogue Paris-ի համար, աղջիկը նաեւ մասնակցել է հեղինակավոր ամսագրի բրիտանական տարբերակի ֆոտոսեսիային:

«Իմ ծնողները երբեք շատ խիստ չեն եղել, միշտ ցանկացել են, որ ես ինքնուրույն որոշումներ կայացնեմ, ասես միշտ ձգտել են, որ ինքնուրույն լինեմ։ Նրանք միշտ վստահել են ինձ, թույլ են տվել անկախ լինել։

Այնպես որ՝ իմ կյանքում չի եղել որեւէ բան, որի դեմ ես կցանկանայի ըմբոստանալ»,- ասել է աստղերի դուստրը։

Ժասմին Տուկս

Ամերիկյան մոդելը հենց այնպես չի գրավել մեր ուշադրությունը: Չէ՞ որ Victoria’s Secret-ի նորաթուխ «հրեշտակն» արժանացավ 4 մլն դոլար արժողությամբ Fantasy Bra-ն Փարիզում ցուցադրելու պատվին:

ժասմինի գեղեցկությունը կանխորոշում է երեք տարբեր գեների համադրությունը՝ աֆրիկյան, բրազիլական եւ կարիբյան:

Մոդելային բիզնեսում հայտնվել է 15 տարեկանում, ոճաբան մոր շնորհիվ: Մանկության տարիներին զբաղվել է մարմնամարզությամբ, ֆուտբոլով եւ վոլեյբոլով:

Առաջին մեծ պայմանագիրը կնքել է 2010 թվականին՝ 19 տարեկանում. առաջին կոմերցիոն ցուցադրությունը եղել է GAP ընկերության համար: Միջազգային պոդիումում դեբյուտը կայացել է 2011 թվականին, DKNY-ի ցուցադրության ժամանակ: Նույն տարում նաեւ հայտնվել է իտալական Vogue-ի շապիկին:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել