«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աստղային ընտանիքներ, որոնցում համալրում է սպասվում 2017-ին

16:12, 5 հունվարի

2017-ի խորհրդանիշ Հրե Աքաղաղն արդեն թակել է մեր դռներն ու ներս եկել։ Իհարկե, մեզնից ամեն մեկը Ամանորը դիմավորել է իր երազանքներն ու ցանկությունները պահելով եւ ունի իր սպասելիքները նոր տարվանից։ Ոմանք պատրաստվում են երկարատեւ ճանապարհորդությունների, մյուսները՝ նոր պաշտոնի առաջարկի, իսկ ահա երջանիկները սպասում են իրենց առաջնեկին կամ ընտանիքում համալրմանը։

Էմմի

2016-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ երգչուհի Էմմին հղի է, եւ շուտով լույս աշխարհ կգա նրա երկրորդ երեխան։ Դեռ հայտնի չէ՝ Էմմիի առաջնեկ Դանին քույրիկ, թե եղբայր կունենա, բայց երգչուհին հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում եւ ցուցադրում իր կլորիկ փորիկը։

Արամե

Անցյալ տարի պսակադրված Արամեն եւ Աննան 2017-ին կմիանան աստղային հայրիկ-մայրիկների շարքին՝ լույս աշխարհ բերելով իրենց առաջնեկին։ Սիրված երգիչը, որը 2016-ի վերջին որոշեց ՀՀ քաղաքացի դառնալ, վաղուց երազում էր երեխա ունենալու մասին։ 

Չնայած զույգը չցանկացավ մեկնաբանություն տալ այս թեմայի շուրջ՝ հուսով ենք, որ Հրե Աքաղաղը այս տարի արագիլի դերում կլինի նրանց համար։

Վաչե

Դերասան եւ շոումեն Վաչե Թովմասյանի փոքրիկ ընտանիքում այս տարի համալրում է սպասվում։ Երգիծաբանի կինը՝ Գայանե Մանուկյանը, սպասում է իրենց առաջնեկին, որի սեռը Վաչեն դեռ չի բարձրաձայնում։

Նշենք, որ 2013-ից ամուսնացած զույգի համար երեխայի ծնունդը սպասված իրադարձություն է, ուստի 2017-ը հաջողակ ու անմոռանալի տարի կլինի նրանց համար։

Գրիգոր Դանիելյան եւ Հռիփսիմե Ելինյան

Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի երաժշտությամբ եւ դրական լիցքերով լի ընտանիքում նույնպես այս տարի մանկան ճիչ կլսվի։

Հայտնի երգչուհին Գրիգորին երկրորդ երեխան կպարգեւի։ Չնայած ամուսինները չեն հայտնում երեխայի սեռը, բայց երազում են դուստր ունենալու մասին։ Հետաքրքիր է՝ ինչ անուն են մտածել Գրիգորն ու Հռիփսիմեն, որոնք իրենց առաջնեկին անվանակոչել էին Ալբերտո։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել