1. Սոցցանցերում ջնջիր նրան ընկերների ցանկից: Ամենայն լրջությամբ: Եվ դա մանկապարտեզ չէ: Իհարկե՝ կասես, որ դու միանգամայն խելամիտ կին ես, որը վեր է այդ ամենից. իբր, հեշտությամբ կցուցադրես անտարբերությունդ՝ նրան թողնելով ընկերներիդ ցուցակում: Բայց քեզ մոտ անպայման նրա էջը փորփրելու գայթակցություն կառաջանա, որպեսզի իմանաս, թե ինչպես է ապրում առանց քեզ: Եվ ուրախ երեկույթներից լուսանկարները բավարար կլինեն՝ մեկ ամիս քեզ դեպրեսիայի մեջ պահելու համար: Իսկ դա քեզ պե՞տք է:
2. Նրան մի առաջարկիր «ընկերներ մնալ»: Իսկ եթե նա առաջարկի, ասա, որ պետք է մտածես: Հաշվի առ, որ ստիպված կլինեք մեծ աշխատանք տանել, մինչեւ կարողանաք ձեր հարաբերություններն ընկերական կոչել: Որպես կանոն՝ տղամարդ-կին զույգի պարագայում մեկն ընկերություն է ուզում, մյուսը՝ ավելին:
3. Ջնջիր նրա համարն ու նրան երկար նամակներ մի գրիր: Եթե ուզում ես արձանագրել մտքերդ ու զգացմունքներդ, դրանք թղթին հանձնիր: Այդ կերպ դուրս կթափես կուտակված բացասական էներգիան եւ զգացմունքնեը, իսկ թուղթը կապահովագրի քեզ ստեղնաշարի վրա պատահաբար Enter կոճակը սեղմելու եւ նամակն ուղարկելու վտանգից:
4. Մի փակվիր ինքդ քո մեջ: Մտերիմների հետ կիսիր մտահոգություններդ: Շատ արագ կզգաս, որ հոգուդ ծանրությունը թեթեւանում է: Ուզում ես արտասվել՝ արտասվիր: Ավելի լավ է՝ տանը կամ մտերիմ ընկերուհու մոտ, այլ ոչ մետրոյում կամ սուպերմարկետում: Հանդիպիր ընկերներիդ հետ, նոր մարդկանց ծանոթացիր: Հիմա դա միայն քո օգտին կլինի:
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք