«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչն է գրգռում կանանց եւ տղամարդկանց

23:14, 23 հունվարի

Կանանց դուր է գալիս

1. Կանանց մոտ յոթանասուն տոկոսի ուշադրությունը գրավում ու գրգռում է այն տղամարդը, որի վերնաշապիկի մի քանի կոճակներն անփութորեն բաց են։

2. Կանանց հիսուն տոկոսն անտարբեր չի կարող մնալ կիսատաբատով կամ մարմինը գրկող ջինսով տղամարդու հանդեպ։

3. Յուրաքանչյուր չորրորդ կնոջ շատ դուր են գալիս արեւապաշտպան ակնոցով տղամարդիկ։

4. Իսկ կանանց կեսը գրգռվում է տղամարդու սեքսուալ ներքնազգեստ տեսնելիս, նույնիսկ եթե այն տղամարդու հագին չէ, այլ, ասենք, խանութի վաճառասեղանին ցուցադրված։

5. Կանանց յոթանասուն տոկոսը գրգռվում է, երբ տեսնում է  փորի վրա պառկած կամ անփույթ դիրքով նստած տղամարդու։

6. Հարցմանը մասնակցած կանանց մոտ կեսը խոստովանել է, որ որոշակի գրգռվածություն է զգում, երբ  տեսնում է, թե ինչպես է տղամարդը խոհանոցում ճաշ կամ նախաճաշ պատրաստում։

7. Յուրաքանչյուր երրորդ կին հոգու թրթիռ է զգում՝ տեսնելով իր սեփական մեքենան վերանորոգող տղամարդու, առավել եւս եթե նա քսանյութով թաթախված է։

8. Կանանց ութսունհինգ տոկոսին շատ դուր են գալիս տղամարդիկ, որոնք ճիշտ կեցվածք, եռանդուն քայլվածք ու  զուսպ շարժուձեւ ունեն։

9. Իսկ կանանց իննսուներեք տոկոսը ոչ մի համակրանք չի զգում շատախոս կամ նախապես պատրաստած հումորներ շռայլող տղամարդկանց հանդեպ։

10. Կանանց մոտ յոթանասուն տոկոսը ուրախությամբ է շփվում այն տղամարդկանց հետ, որոնք մարդամոտ են, բայց չեն պարտադրում իրենց հետ շփումը, չեն փորձում ինտիմ հարցեր տալ ու սեփական անձնական կյանքի մանրամասները չեն պատմում։

Իսկ հիմա պարզենք, թե ինչն է տղամարդկանց գրավում կանանց մեջ:

Տղամարդկանց դուր է գալիս

1. Տղամարդկանց ավելի քան ութսուն տոկոսը սկսում է բուռն ցանկություն զգալ կնոջ հանդեպ, որի հագին կողքից մեծ բացվածքով կիսաշրջազգեստ կամ երկար սեւ զգեստ է։

2. Տղամարդկանց մոտ չորս տոկոսի արյունը երակներում ավելի արագ է հոսում, երբ տեսնում է սեւ կաշվե երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներով կնոջ։

3. Տղամարդկանց տասնհինգ տոկոսն անտարբեր չի մնում լավ խնամված ու երկար լաքապատ եղունգներով կանանց հանդեպ, ընդ որում եղունգների լաքը ցանկալի է վարդագույն լինի:

4. Տարօրինակ է, բայց կարճ կիսաշրջազգեստով կինը գրգռում է տղամարդկանց ընդամենը հինգ տոկոսին, իսկ լոգանք ընդունող կինը՝ միայն չորս տոկոսին։

5.Տղամարդկաց իննսուն տոկոսը վստահեցնում է, որ սկսում է գրգռվել, երբ տեսնում է սպորտով զբաղվող աղջկա, ընդ որում հիմնականում նրանց գրգռում են մարմնամարզությամբ կամ վազքով զբաղվող աղջիկները։

6. Կինը, որը հայելու առաջ շպարվում է, հուզում է տղամարդկանց յոթանասուն տոկոսին։

7. Տղամարդկանց մոտավորապես կեսին սաստիկ հրապուրում են ծանր տնային աշխատանքով զբաղված՝ օրինակ մուրճով մեխ գամող կանայք։

8. Տղամարդկանց իննսունվեց տոկոսը պարզապես խենթանում է այն կանանցից, որոնք կյանքում եռանդուն են, շարժուն, կարողանում են տնային գործերը համատեղել մասնագիտական աշխատանքի հետ։

9. Տղամարդկանց ընդամենը յոթ տոկոսին են գրգռում խելացի կանայք, իսկ մնացածը նախընտրում են խորհրդավոր կանանց, ովքեր ինչ-որ գաղտնիք ունեն։

 

Աղբյուրը՝ Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել