ԽՈՅԵՐ
Այսօր դուք կգիտակցեք, որ ձեր կյանքում ինչ-որ մի կարեւոր էջ արդեն թերթել եք՝ չնայած դրա անհրաժեշտությունը ընդհանրապես չկար։ Դե ինչ, դրան հաջորդել է մեկ ուրիշը, որը չպետք է թույլ տալ այդքան արագ անցնի անցյալի գիրկը։
ՑԼԵՐ
Մի վախեցեք ձեր օրիգինալ մտքերից, նույնիսկ եթե ձեզ խենթ համարեն։ Ամեն դեպքում հիշեք, որ ձեր սիրելին կաջակցի եւ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր մտահաղացումները իրականություն դառնան։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հունվարի 19-ին կոպիտ կլինեք ձեր սիրելի անձնավորության հետ, որ ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչպես եք վիրավորել նրան։ Աստղերը հուշում են՝ հետեւել ձեր խոսելաձեւին եւ պահվածքին, հատկապես սիրելիին հանդիպելիս։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալը մի քանի տհաճ պարտականություններ պետք է կատարի, ինչը կդառնա նրա տխուր տրամադրության պատճառը։ Իհարկե, դա կանդրադառնա նաեւ ձեզ վրա, քանզի բոլոր դժվարությունների մասին նա հենց ձեզ է պատմելու։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հունվարի 17-ին ձեր կարգախոսն է՝ «Յոթ չափիր, մեկ կտրիր»։ Սիրելիի հետ զրուցելիս մտածեք ամեն բառն ասելուց առաջ։ Նույնիսկ ամենաանմեղ միտքը կարող է տարաձայնությունների պատճառ դառնալ։ Այսօր քչախոս եւ լռակյաց մարդու դերում եղեք։
ԿՈՒՅՍԵՐ
Նույնիսկ ամենամտերիմ եւ երջանիկ ընտանիքում կարող են անհամաձայնություններ եւ տարաձայնություններ լինել։ Սակայն ի տարբերություն մյուսները՝ դուք պետք է խելամիտ լինեք, լսեք դիմացինի տեսակետը, նրա փաստարկները։ Միայն այս պարագայում ձեզ կհաջողվի «հաղթել»։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր չարժե հիշել անցյալն ու ձեր նախկին հարաբերությունները, քանզի այդ հիշողությունները կխոչընդոտեն կառուցել նոր հարաբերությունները ձեր ներկայիս ընտրյալի հետ։ Ձեր հիշողությունները թողեք մի ուրիշ, ավելի հարմար ժամանակի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր յուրօրինակ արարքների համար հիանալի օր է։ Տարբերվող հագուստ, յուրահատուկ պահվածք, որոնք միանգամից ձեզ վրա կկենտրոնացնեն սիրելիի ուշադրությունը։ Սակայն մտածեք։ Ձեզ կարող են սխալ հասկանալ, ինչն այնքան էլ հաճելի չի լինի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Խոստովանեք, դուք վաղուց էիք ցանկանում փոխել ձեր անձնական կյանքը։ Հնարավոր է՝ անգամ սիրելի էակին։ Հունվարի 19-ն այն օրն է, երբ պետք է հստակ հասկանալ, թե ինչ է ձեզ պակասում եւ ինչն է ձեզ խանգարում հարաբերություններում։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր պետք է զբաղվել ձեր երկրորդ կեսին փնտրելով։ Կարող եք դա անել ծանրությունների կայքերում։ Հնարավոր է հենց այնտեղ էլ գտեք ձեր սիրելիի էակին։ Աստղերը հուշում են, որքան արագ անեք այս ամենը, այնքան ավելի լավ։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հունվարի 19-ին անձնական կյանքը վերլուծելու ամենահարմար օրն է։ Հենց այսօր պետք է հասկանաք, թե ինչը ձեզ դուր չի գալիս հարաբերություններում։ Որքան խորը ուսումնասիրեք խնդիրները, այնքան հեշտ կգտնեք պատասխանը։
ՁԿՆԵՐ
Տխուր օր, որը կստիպի վերհիշել ձեր կյանքի բոլոր թախծալից իրադարձությունները։ Ձեր ճանապարհին դժբախտաբար կլինեն շատ խոչընդոտներ՝ ստեղծված մտերիմների կողմից։ Թույլ մի տվեք, որ հարազատների պահանջները վատ տրամադրության պատճառ դառնան ձեզ համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը