Ոչ բոլոր սիրավեպերն են սկսվում հանդիպումներից, ձեռք ձեռքի զբոսանքներից, ծաղկեփնջերից, երբ ամեն ինչ վարդագույն ու քաղցր է, հուզիչ եւ հաճելի: Ներկայիս առաջադեմ երիտասարդությունն ընկերությունը սկսում է սեքսից: Նման կապը կարող է սահմանափակվել միայն սեքսով եւ ժամանակի ընթացքում ինչ-որ ավելի լուրջ բանի վերածվել. այստեղ դժվար է կանխատեսել: Ոչ մի վատ բան այդպիսի հարաբերություններում չկա, կարեւորը մի քանի պարզ կանոնի պահպանումն է:
1. Լողալ հոսանքին համընթաց
Մի փորձեք վերահսկել հոսանքի ուղղությունը, եւ հետեւեք, որ դա չանի նաեւ ձեր զուգընկերը: Եթե նա փորձում է սահմանել կանոններ կամ սահմանափակումներ դնել՝ դադարեցրեք այդ հարաբերությունները կամ ակնարկեք, որ նա անցնում է շեմը:
2. Սահմանափակումներ մի դիր
Նրա հետ եղիր քնքուշ, հոգատար, թույլ մի տուր, որ սառնություն մտնի հարաբերություններում: Քեզ պահիր այնպես, ինչպես հարազատ մարդու հետ հարաբերություններում: Եթե դու չես ստանում նույնը, խոսիր նրա հետ եւ հիշեցրու, որ դուք սեքս մեքենաներ չեք, այլ մարդիկ՝ զգացմունքներով եւ դրանց դրսեւորումներով, որոնք մարդու համար նորմալ են:
Ընկերական սեքսը փոխգործակցության ձեւ է, որը քիչ է տարբերվում հարաբերությունների դասական ձեւից: Այդպիսի միությունները նույնպես բավարարվածություն, հաճելի զգացողություններ եւ ուրախություն են բերում:
3. Թույլ մի տուր, որ քո կյանքը պտտվի նրա շուրջ
Եթե ընկերը քո տղամարդը չէ, դուք զույգ չեք եւ չեք էլ ծրագրում լինել, ապա շարունակեք սովորական կյանքով ապրել: Դուք կարող եք սիրախաղ անել ուրիշների հետ, շփվել ընկերների հետ: Դուք միմյանց խոստումներ չեք տվել, այդ իսկ պատճառով հաշվետու էլ չեք միմյանց:
Թույլ մի տվեք, որ ընկերական սեքսի համար հարաբերությունները դառնան ձեզ համար միակ ուրախությունը: Եթե դուք պայմանավորվել եք, որ ձեր միջեւ միայն սեքս է, ապա այդպես էլ պետք է լինի. ոչ մի արցունք, ոչ մի ապրումներ, խանդ, ոչ պիտանի զգացմունքներ:
4. Հանդիպումներ ծրագրիր
Եթե ձեզ մոտ միայն ընկերական սեքս է, դա չի նշանակում, որ դուք բացառապես միայն սեքսով պետք է զբաղվեք: Որպեսզի հանդիպումները լիեն վառ եւ զուգընկերներին բավականություն պատճառեն, նախապես ծրագրեք, թե ինչ ձեւաչափով դրանք կարող են անցկացվել:
Սկզբում միգուցե կարելի է ֆիլմ դիտել, հետո այցելել սիրելի սրճարան կամ պարզապես զբոսնել:
5. Համոզվեք, որ հանդիպումները բավականություն են պատճառում երկուսիդ
Նման հարաբերություններն ստեղծվում են մեկ նպատակով՝ բավականություն ստանալու: Դրանք կառուցվում են շատ պարզ սկզբունքով, ու եթե ինչ-որ մեկը դադարում է բավականություն ստանալ, ապա պետք է դադարեցնել հարաբերությունները:
6. Շփումները՝ հեշտ, իսկ անկողնում՝ զիլ
Հենց որ նման հարաբերություններում խանդ, ուշադրության պահանջ, տարըմբռնում է նկատվում, պետք է դադարեցնել դրանք: Նման հարաբերությունների ամբողջ հմայքը բավականություն ստանալն է եւ միաժամանակ շարունակելը սեփական կյանքով ապրել:
Դու ծանրաբեռնված չես, միաժամանակ՝ միայնակ չես՝ լիակատար կին-հանելուկ: Բայց հիշիր, որ ընկերական սեքսի համար համապատասխանում է այն մարդը, ում հետ ձեզ իսկապես հարմար է ու հաճելի, եւ ցանկալի է, որ ընկերական նույն շրջապատը չունենաք:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»