Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ընտանիքն ամուր պահելու օգտակար կանոններ

14:10, 21 փետրվարի

Այս դժվարին ժամանակներում ամուր ընտանիք ստեղծելու հարցը հատկապես արդիական է: Բոլորս էլ բավական տխուր օրինակներ գիտենք, երբ հաջող եւ ամուր ընտանիքներն անսպասելիորեն քանդվում են: Բավական փորձառու ցանկացած կին հրաշալի գիտի, որ միայն ամուսնանալը բավարար չէ: Հարկավոր է նաեւ կարողանալ պահպանել ընտանիքը ծանր իրավիճակներում եւ սիրելի ամուսնուն հետ պահել հարբեցողությունից եւ դավաճանելու գայթակղությունից:

Ահա մի քանի պարզ կանոն.

1. Յուրաքանչյուր օրը սկսեք համբույրից: Որոշեք օրը սիրով սկսել:

2. Միշտ կրեք ձեր ամուսնական մատանին: Նրան թույլ տվեք ձեր կարգավիճակի տեսողական հիշեցումը լինել:

3. Շաբաթական գոնե մեկ անգամ ձեր կողակցի հետ ժամադրության գնացեք: Ձեր ժամանակի մի մասը միայն երկուսիդ հատկացրեք:

4. Ընդունեք ձեր կողակցի յուրահատկությունները: Փորձեք հիշել, թե ինչպես եք մի անգամ արդեն որոշել, որ համակրում եք ձեր կողակցի տարօրինակություններն ու սովորույթները: Դրանք փոխելու ձեր կարողությունները սահմանափակ են:

5. Հարգալից եղեք: Չե՞ք նկատել, որ ավելի հարգալից եք գործընկերների կամ խանութի վաճառողների հանդեպ, քան նրանց, ում սիրում եք: Լավ վերաբերմունք դրսեւորեք նաեւ տանը:

6. Քնքուշ եղեք: Կտրուկ խոսքերն ու գործողություններն այլեւս տեղ չունեն ձեր տանը: Բարի եղեք նրանց հանդեպ, ում սիրում եք, եւ ով ձեզ է սիրում:

7. Նվերներ մատուցեք: Եվ չնայած հայտնի է, որ կանանց լավագույն ընկերներն ադամանդներն են, նույնիսկ հաճելի բառերով փոքրիկ բացիկը կարող է հաճելի եւ ոչ պակաս թանկարժեք անակնկալ դառնալ:

8. Ավելի հաճախ ժպտացեք: Թող ձեր երջանիկ դեմքը ցույց տա ձեր վերաբերմունքը զուգընկերոջ հանդեպ: Հիշեք, թե ինչպես էիք նայում միմյանց, երբ խոստովանում էիք ձեր սիրո մասին:

9. Հպումներ: Մեջքը, այտերը, պարանոցը քնքուշ շոյելով՝ ցույց կտաք ձեր սերն ու կապվածությունը:

10. Միասին երազեք: Հանգիստ, հարմարավետ իրավիճակում խոսեք ձեր երազանքների մասին: Դա հաճախ արեք, եւ զարմանքով կհայտնաբերեք, թե որքան նման երազանքներ ունեք:

11. Չլուծված խնդիրներ կամ կոնֆլիկտներ մի թողեք: Եվ թող դա միանգամից չստացվի, մի՛ վախեցեք: Խնդիրն այսօր լուծելով՝ դուք քայլ եք անում դեպի երջանիկ ապագա:

12. Ծիծաղեք միասին: Ամեն օր որեւէ զվարճալի եւ ուրախ բան գտեք: Ձեր համատեղ կյանքը ծիծաղով լցրեք:

13. Ձեր կողակցի ցանկությունը կատարեք ավելի վաղ, քան նա կասի այդ մասին: Առաջ ընկեք նրա ցանկություններից:

14. Ձեր կողակցի պահանջմունքները ձեր սեփական հարմարավետությունից վեր դասեք:

15. Լսեք: Դուք չպետք է լուծեք խնդիրները, բավական է միայն ակտիվ ունկնդիր լինել: Անջատեք հեռուստացույցը, փակեք ամսագիրը եւ ամբողջ ուշադրությունը տրամադրեք ձեր կողակցին:

16. Գովեստի խոսքեր ասեք: Դա լավագույն աջակցությունը կլինի: Գովեստը վստահություն է հաղորդում եւ նպաստում է ավելի բարձր նպատակների հասնելուն:

17. Զանգահարեք ձեր կողակցին: Օրվա ընթացքում զանգահարեք միմյանց՝ պարզապես «Ողջույն» կամ «Ես քեզ սիրում եմ» ասելու:

18. Միմյանց ձեռք բռնեք: Միասին զբոսնեք կամ հեռուստացույց դիտեք՝ ձեռք-ձեռք բռնած:

19. Փորձեք հրաշալի տեսք ունենալ: Հին, տեսքը կորցրած հագուստ չի հագեք, մի ղեկավարվեք «այդպես հարմար է» սկզբունքով:

20. Ներողություն խնդրեք: Դա նույնքան հաճախ արեք, որքան սեր եք խոստովանում կամ քնքշություն ցուցաբերում: Ամուսնությունը խաղ չէ, որտեղ հաշիվ պետք է պահեք: Եվ երբեմն կարեւոր էլ չէ, թե ով է ճիշտ:

 

Աղբյուրը՝ Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search