1) Դուք վայելում եք միմյանց հետ շփումը
Միասին ինչ-որ բան եք խաղում, թե ընթրում՝ ձեզ միշտ հաճելի է միմյանց հետ: Դուք կատակում եք, ծիծաղում, թվում է՝ անսպառ երջանկության տրանսի մեջ եք, երբ միասին եք: Դուք միշտ անհամբեր սպասում եք նրան, եթե անգամ միասին եք տարիներ շարունակ: Դուք երբեք չեք ձանձրանում սիրելի մարդու հետ լինելուց, եւ, թվում է, վերջ չկա այդ երջանկությանը:
2) Դուք ընդհանուր նպատակներ ու համոզմունքներ ունեք
Տարբերությունը գրավում է, բայց սովորաբար այն երկարատեւ հարաբերություններին չի համապատասխանում: Եթե ցանկանում եք խորը ու երկարատեւ հարաբերություններ ստեղծել ձեր զուգընկերոջ հետ, ապա համատեղելիությունն է դրա բանալին: Եթե ունեք տարբեր առաջնահերթություններ, ապա բավականին դժվար կլինի երկարաժամկետ հեռանկարում միասին լինելը: Իսկ եթե ձեր առաջնահերթությունները համընկնում են, ապա երկարատեւ երջանկության շանսերը մեծ են:
3) Դուք վստահում ու աջակցում եք միմյանց
Երկարատեւ հարաբերությունների համար հարկավոր է սովորել վստահել միմյանց: Սա նշանակում է, որ դուք կարող եք նրա վրա հույս դնել հիվանդության, աղքատության ու հարստության ժամանակ: Դուք նաեւ կցանկանայիք կիսել այդ մարդու հետ ամենաչնչին մանրուքն իսկ՝ լավ, թե վատ: Նրան ձեր ամենանվիրական գաղտնիքները բացելու ցանկությունը վկայում է, որ դուք վստահում եք նրան, ինչը ուժեղ, երկարատեւ սիրո նախանշան է:
4) Դուք երկուսդ էլ հիշում եք ձեր հատուկ իրադարձությունները
Ձեր առաջին հանդիպումը, ձեր առաջին համբույրը, հետաքրքիր պահեր ձեր հանդիպումներից: Դա վկայում է այն մասին, որ դուք սիրահարված եք եւ լրջորեն տարված միմյանցով, քանի որ բոլոր այդ բացառիկ պահերը մնում են ձեր հիշողության մեջ:
5) Այնտեղ տեղ չկա տեսարանների համար
Եթե դուք ու ձեր զուգընկերը վեճի ժամանակ չեք անցնում բոլոր սահմանները, այլ այն կարգավորում եք որպես հասուն մարդիկ՝ միմյանց լսելով, եթե սխալ եք՝ ընդունելով սխալն ու ներողություն խնդրելով, միմյանց հասկանալով, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր հարաբերությունները շատ երկարատեւ կլինեն, եւ դուք թույլ չեք տա, որ տեսարանները տեղ ունենան ձեր կյանքում:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը