Շարտրեզ
Թնդությունը՝ 40% - 69%
Ֆրանսիական այս լիկյորը պարունակում է ավելի քան 100 տեսակի բուժիչ խոտաբույսեր: Սկզբում այն արտադրվել է որպես բալասան, որն օգտագործվել է բացառապես բուժիչ նպատակներով: Սակայն հետագայում նրա բաղադրությունը հարմարացվել է 55 աստիճան թնդություն ունեցող լիկյորի:
Լիկյորի իրական բաղադրությունը գիտեն միայն Գրանտ Շարտրեզ վանքի հոգեւորականները: Գույություն ունի այս լիկյորի հիմնականում երեք տեսակ՝ Կանաչ Շարտրեզ՝ 55%, Դեղին Շարտրեզ՝ 40%, եւ Գրանդ Շարտրեզ բուսական բալասանը՝ 69% թնդությամբ:
Ումեսյու
Թնդությունը՝ 15%
Ավանդական ճապոնական լիկյորի արմատները հասնում են մինչեւ 16-17-րդ դարեր: Խմիչքին հատուկ է թթվաքաղցր համը։ Այն պատրաստվում է ումե տեսակի սալորից:
Միրտո
Թնդությունը՝ 28% - 36%
Այս ըմպելիքն իտալական Սարդինա կղզու այցեքարտն է: Պատրաստման համար օգտագործում են միրտոյի պտուղներն ու տերեւները: Նրա գույնը կարող է փոխվել՝ սպիտակից մինչեւ կարմիր: Վերջինն ավելի շատ է տարածված: Լիկյորը քաղցր համ ունի:
Վինյակ
Թնդությունը՝ 40%
Այսպես է կոչվում Բալկաններում արտադրվող բրենդիի հայտնի տեսակը: Սկզբում այն անվանել են կոնյակ, սակայն դա դուր չի եկել ֆրանսիացիներին, ուստի սերբական այս խմիչքը կոչվել է «վինյակ»: Այն մուգ խեժագույն է եւ բարդ համային փունջ ունի:
Ամարուլա
Թնդությունունը՝ 17%
Հարավաֆրիկյան այս կաթնային լիկյորի խորհրդանիշը փիղն է: Սա պատահական չէ, քանի որ փղերը սիրում են սնվել մարուլայի պտուղներով, ինչից էլ պատրաստվում է այս ըմպելիքը: Այս կաթնային լիկյորը հաճախ են համեմատում Բեյլիսի հետ, բայց այն ունի իր յուրահատուկ բույրն ու կարամելային համը:
Մետակսա
Թնդությունը՝ 38% - 40%
Ավանադական հունական ալկոհոլային խմիչքը պատրաստվում է խաղողի սպիրտից, որը պահվում է կաղնու տակառներում՝ 3-30 տարի: Բացի համային առանձնահատկություններից՝ Մետակսան հայտնի է նրանով, որ առաջին ալկոհոլային խմիչքն է, որը համտեսել են տիզերքում:
Բերենֆանգ
Թնդությունը՝ 35%
Այն օգտագործում են թեյի հետ խառնուրդով կամ առանց։
Դիսարանո
Թնդությունը՝ 28%
Իտալական այս լիկյորը պատրաստվում է նուշի ու ծիրանի կորիզների բաղադրությամբ, որին ավելացվում է կոնյակ եւ 17 տեսակի տարբեր բույսեր ու համեմունքներ: Այն քաղցր է եւ նուշի համ ունի:
Golsing’s Black Seal
Թնդությունը՝ 40% - 75%
Այս ռոմը Բերմուդյան կղզիների այցեքարտն է: Այն ունի հագեցած ու խորը համ: Հիմնականում օգտագործվում է անխառն վիճակում, թեեւ հնարավոր է ինչ-որ բան ավելացնել: Այդ պատճառով տեղացիները նաեւ բազմաթիվ կոկտեյլներ են առաջարկում, որից ամենահայտնին Dark’n Stormy է՝ պատրաստված Golsing’s Black Seal-ից եւ կոճապղպեղի գարեջրից:
Աղբյուրը՝ Otvetinavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը