Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիսը, անկեղծ հարցազրույց է տվել Rolling Stone Magazine-ին, որում18-ամյա աղջիկը պատմել է հոր մահվան, ինքնասպանության փորձի եւ սեռական բռնության մասին:
Փերիսն ու նրա եղբայրները՝ 19-ամյա Փրինս Մայքլն ու 14-ամյա Բլանքեթը, ապրել են Ջեքսոնի Neverland ռանչոյում, որտեղ էլ սովորել են:
Հայրը նրանց առաջարկել է սովորական դպրոց գնալ, բայց երեխաներն ընտրել են տան պայմաններում կրթությունը, քանի որ դա էլ իր առավելություններն ուներ:
Մայքլ Ջեքսոնը վախճանվեց 2009 թվականին, 50 տարեկանում, երբ Փերիսն ընդամենը 11 տարեկան էր:
«Բոլորն ասում են, որ ժամանակը բուժում է: Իրականում՝ ոչ: Դու պարզապես վարժվում ես այդ ցավով ապրելուն: Ես վարժվել եմ մտքին, որ կորցրել եմ այն միակին, որը կարեւոր էր ինձ համար: Մտածելով ապագայի մասին՝ հասկանում եմ, որ ամեն վատ բան, որ կարող է պատահել, չի կարող համեմատվել արդեն կատարվածի հետ: Այնպես որ՝ ես հիմա ամեն ինչ կհաղթահարեմ»:
Փերիս Ջեքսոնը վստահ է, որ իր հորը սպանել են, եւ խոստանում է, որ մի օր արդարադատությունը կհաղթանակի, իսկ մեղավորները, որոնք թվում աղջիկը նշում է ե՛ւ երգչի մենեջերներին, ե՛ւ բժիշկներին, կպատժվեն:
«Դա նման է շախմատի խաղին, եւ ես իմ քայլը դեռ կանեմ: Առայժմ այսքանը կարող եմ ասել: Հայրս միշտ ասում էր, որ ինչ-որ մեկն ուզում է սպանել իրեն: Նրա բոլոր հարազատներին հայտնի է, որ նրան սպանել են, իսկ գործը շինծու է»:
2013 թվականին աշխարհը ցնցեց լուրը, որ 15-ամյա Փերիսը փորձել է ինքնասպան լինել. աղջիկը երակներն էր կտրել ու հաբեր կուլ տվել: Ասում է՝ նման փորձերը շատ են եղել, պարզապես մամուլը միայն մեկի մասին է իմացել:
«Ես ատում էի ինձ, ոչնչություն համարում: Ինձ թվում էր՝ չեմ կարողանա այս կյանքում որեւէ լավ ու ճիշտ բան անել: Կարծում էի, որ արժանի չեմ ապրել»:
Ինքնասպանության մասին մտքերը Մայքլ Ջեքսոնի դստերը պատել են հոր մահից հետո: Նույն ընթացքում Փերիսը սկսել է սովորական դպրոց գնալ՝ ավարտելով տնային ուսուցումը: Աղջկա խոսքով՝ դա չափազանց փոխեց իրեն:
14 տարեկանում Փերիսը սեռական բռնության է ենթարկվում անհայտ մարդու կողմից.
«Չեմ ուզում մանրամասնել: Ասեմ միայն, որ դա շատ վատ ու ծանր փորձ էր, որի մասին ոչ ոքի չեմ պատմել»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ