Պլանավորեք ժամանակը
Ինչպե՞ս ավելի լավ անել դա։ Խորհուրդ է տրվում քնելուց առաջ հաջորդ օրվա համար փոքր պլան կազմել։ Ավելի լավ է՝ 2 ցուցակ կազմեք։ Դրանցից մեկը պարտադիր գործերի ցուցակն է՝ ըստ ժամերի, իսկ մյուսը՝ ավելի ճկուն ցուցակ։
Ուշադրություն դարձրեք այն բաներին, որոնք ամենաշատն են Ձեզ շեղում
Մեկի համար դա հեռախոսն է, մյուսների համար՝ ընկերուհիների հետ բամբասելը։ Պարզեք պատճառը եւ փորձեք արմատախիլ անել այն։ Հեռախոսի հաղորդագրությունները ստուգեք օրվա վերջում, իսկ ընկերուհուն զանգեք հանգստյան օրերին։ Ամեն բան լուծելի է։
Սկզբում սպանեք գորտին
Մենեջմենթում կա այդպիսի հասկացություն՝ «գորտ»։ Դա նշանակում է ամենատհաճ գործն ամբողջ օրվա ընթացքում։ Այսպես, սպանելով գորտին՝ Դուք ազատվում եք ավելորդ բեռից։ Գորտին հետո մի՛ թողեք։ Ազատվեք նրանից առաջին հերթին։
Գովեք ինքներդ Ձեզ
Անպայման պետք է գովեք Ձեզ կատարած աշխատանքի համար։ Դա բարձրացնում է ինքնագնահատականը եւ երջանկության ու ինքնաբավարարվածության զգացողություն ապահովում։
Ժամանակ մի՛ խնայեք Ձեր երեխայի համար
Երեխաների հետ շփվելը հավասարակշռության եւ ներդաշնակության երաշխիք է։ Երեխայի վրա ծախսելով Ձեր ժամանակը՝ Դուք չեք փոշմանի դրա համար։ Դուք նախկինի պես կհասցնեք պլանավորած գործերը, բայց միաժամանակ ավելի շատ էներգիա կստանաք։ Դա նշանակում է, որ Դուք ավելի հեշտ եւ որակով կկատարեք Ձեր առջեւ դրված առաջադրանքները եւ կլուծեք խնդիրները։
Եփել-թափելն ուղարկեք գրողի ծոցը
Որքան էլ դա կոպիտ հնչի, պետք է պահպանել ողջախոհությունը։ Եթե Դուք աշխատող կին եք, բոլորովին պարտավոր չեք Ձեր թանկարժեք ժամանակը ծախսել ուտելիք պատրաստելու վրա։ Բնականաբար, խոսքը առավոտյան մյուսլիի կամ երեխային կերակրելու մասին չէ։ Բայց պետք չէ ամեն օր շքեղ ընթրիք կազմակերպել բազմաթիվ կերակրատեսակներով։ Ձեր տղամարդուն դա չի զարմացնի, չէ՞ որ ամենալավ ուտեստն էլ մի օր ձանձրացնում է։ Դրա փոխարեն տոն օրերին Դուք կարող եք տպավորություն ստեղծել, որ շքեղ սեղան եք գցել։ Այդպես Ձեր աշխատանքն ավելի բարձր կգնահատվի։ Եվ Դուք չեք պատկերացնում, թե որքան ժամանակ կխնայեք։
Սեքս
Մի՛ հրաժարվեք դրանից, չէ՞ որ Դուք երիտասարդ եք եւ գեղեցիկ։ Սեքսը բարձրացնում է իմունիտետը, բարելավում տրամադրությունը եւ կարգավորում օրգանիզմի վիճակը, դարձնում սթրեսադիմացկուն։
Մոռացե՛ք ալկոհոլի եւ ծխախոտի մասին
Որքա՞ն հաճախ եք դուք դուրս գալիս սենյակից ծխելու համար, մինչդեռ այդ ժամանակը կարող եք տնտեսել այլ բաների համար։ Ալկոհոլի մասին էլ չենք խոսում։ Տոներին, իհարկե, կարող եք Ձեզ թույլ տալ մի բաժակ գինի խմել։ Բայց չարաշահել պետք չէ։ Դա վատ սովորություն է, որն ուժասպառ է անում։
Սպորտ
Մի՛ մոռացեք շարժվել։ Դա հաջողության բանալին է։ Վազք, զբոսանք, ֆիթնես, պարեր։ Շատ ժամանակ դա չի խլում, բայց դրական լիցքեր է հաղորդում ամեն օր։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին