Քայլի Մինոուգը չեղարկել է բրիտանացի երիտասարդ դերասան Ջոշուա Սասի հետ նշանադրությունը: Ավստրալացի երգչուհին ու 29-ամյա Ջոշուան ծանոթացել են 2015 թվականի սեպտեմբերին, «Գալավանտ» երգիծական սերիալի նկարահանումների ժամանակ: Սասը սերիալում խաղում է գլխավոր դերում, իսկ Մինոուգը երկրորդ սեզոնի աստղային հյուրն է դարձել:
Քայլին ու Սասը միասին ապրում էին Լոնդոնում, սակայն երգչուհին տանից դուրս է արել նախկին ընտրյալին, քանի որ վերջինը մտերմացել է իսպանացի 34-ամյա դերասանուհի Մարթա Միլանսի հետ:
Ըստ բրիտանական The Sun-ի՝ զույգի հարաբերություններում խնդիրներ են առաջացել դեռեւս անցյալ տարվա աշնանը, երբ Սասն ու Մարթան սերիալի նկարահանումներից հետո սկսել են գաղտնի հանդիպել:
48-ամյա Քայլին հանդուրժել է՝ լրագրողներին շարունակ հավաստելով առաջիկա հարսանիքի մասին, սակայն նրա համբերությունը, կարծես, հատել է:
«Նա դեն է նետել մատանին: Քայլին ծանր է տանում բաժանումը: Նա հավատում էր, որ Ջոշուան է այն միակը, որի հետ պետք է կապի կյանքը, բայց հիմա չի վստահում նրան:
Մինոուգն ու Սասը մեկ շաբաթ առաջ լրջորեն վիճել են: Հիմա Քայլին կրկին մենակ է»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ