Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանը Instagram-ի էջում տեղեկացրել էր, որ կինոսերները Թերի Ջորջի նոր աշխատանքը գնահատելու հնարավորություն կունենան 2017-ի ապրիլի 21-ից: Սակայն մինչ նախանշված պրեմիերան, ֆիլմի անձնակազմը չի դադարում լսել բազմաթիվ ոգեշնչող խոսքեր:
Ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն Instagam-ում ցուցադրել է լուսանկար, որում հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը գրառում է կատարել ֆիլմի վերաբերյալ.
«Պատմություն. Հայոց ցեղասպանություն՝ Թուրքերի կողմից: Մեր նախապապերը փախել են Թուրքիայից ՝ ՀԱԶԻՎ կենդանի մնալով»,- գրել է երգչուհին:
Անդրադառնալով գրառմանը պրոդյուսերը շնորհակալություն է հայտնել համաշխարհային աստղին՝ աջակցության եւ ճշմարտությունը չթաքցնելու համար.
«Շնորհակալ ենք մեր հիասքանչ ընկերոջը մեզ աջակցելու եւ ճշմարտությունն ասելու համար»,-մեկնաբանել է Էսրաիլյանը:
Նշենք, որ օրեր առաջ The Elton John AIDS Foundation EJAF-ը նշել էր, որ (Էլթոն Ջոնի եւ Դեւիդ Ֆերնիշի գլխավորությամբ) Հոլիվուդում կազմակերպելու է «Խոստում» ֆիլմի դիտումը: Լեգենդար երգիչը պաշտոնական հայտարարություն էր արել՝ ավելացնելով #KeepThePromise հեշթեգը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ