Առանց խուճապի՝ դա Կույսն է: Նա նույնքան զգացմունքնային է, ինչպես եւ մյուս կանայք, բայց լավ է կառավարում իր զգացմունքները: Նրա ներքին ձգտումները մշտապես գաղտնի են մնում: Նա իրեն լուրջ եւ արժանապատիվ է պահում: Համեստությունը նրա բնածին որակն է, եւ նա երբեք չի պարծենում իր ձեռքբերումներով: Նա հրաշալի շարժուձեւ ունի եւ միշտ իրեն իրական կնոջ պես է պահում, եթե նրան չսադրես:
Նա կարծում է, որ կինը երբեք ոչ ոքի չի վիրավորում, բացառությամբ՝ կանխամտածված իրավիճակների: Իսկ այդ ժամանակ պետք է զգուշանալ: Նա այնպիսի բառային ջրվեժի է ունակ, որ դժվար կլինի դիմանալ:
Նա հավատարիմ է ինքնակատարելագործմանը եւ բոլոր ուժերը ներդնում է՝ իր վիճակը եւ իրեն բարելավելու համար: Նրա մոտ հատուկ հետաքրքրություն են առաջացնում գրականությունը, երաժշտությունը եւ արվեստը: Շատ Կույսերի մոտ լավ զարգացած է ընկալման եւ քննադատության ունակությունը:
Նա հաճախ է անհանգիստ լինում: Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ նա համոզված է, թե կարող է լուծել ցանկացած խնդիր: Նա սեփական ինտելեկտին ավելի շատ է վստահում, քան բնազդին, եւ հանդիպելով խնդրի՝ նա չի հանգստանա, մինչեւ չհասնի լիակատար լուծման:
Նա ունակ է լինել շռայլ, համբերատար եւ բարի, բայց, միաժամանակ, նա նպատակասլաց է, սառնասիրտ եւ ենթարկվում է բանականությանը, ոչ թե սրտին: Եթե նա ինչ-որ ճանապարհ է ընտրել, ոչ մի բան նրան չի ստիպի հրաժարվել դրանից:
Ցանկացած գործի նա կարող է վերաբերվել համոզմունքով, որ ուրիշ ոչ ոք չի կարող այն այնպես լավ անել, որքան ինքը: Նա միշտ իրեն ապահովագրում է ձախողումից:
Նա գիտի, թե ինչ է ուզում տղամարդը: Եթե տղամարդն ինքը չի հասկանում, նա կարող է օգնել վերլուծել իրավիճակը: Նա հրաշալի վերլուծաբան է: Նրա նպատակները պրակտիկ եւ ռեալ են ճիշտ մոտեցման դեպքում: Եթե նա ամուսնանում է, ապա, սովորաբար, դա շուտ չի լինում:
Նա հրաշալի տանտիրուհի ու մայր է, ամուսնու համար՝ կյանքի հետաքրքիր ուղեկից: Սեքսն ավելի շատ նրան հետաքրքրում է սերնդի շարունակության, քան հաճույքի տեսանկյունից: Որպես կանոն՝ նա լավ տեսք է ունենում անգամ ոչ երիտասարդ տարիներին: Նա սիրում է ոչ մարդաշատ երեկոներ, կարգուկանոնի սիրահար է: Շատ լավ է ինտելեկտուալ խաղերից:
Եթե ստիպված է անձամբ վաստակել իր կյանքի համար, ապա նրա բոլոր սովորությունները տեղափոխվում են բիզնեսի դաշտ: Նա կարող է շատ լավ հաշվապահ լինել, քանի որ շատ լավ է գլուխ հանում թվերից: Կարող է հրաշալի անձնական քարտուղար լինել, հատկապես երբ աշխատանքը ինքնակատարելագործում է պահանջում: Նա կհամաձայնի միայն այն աշխատավարձին, որն ապահովում է իր անկախությունը: Ծայրահեղ դեպքում՝ կարող է համաձայնել ավելի ցածր աշխատավարձի, եթե իրեն ըմբռնումով վերաբերվեն:
Օբյեկտիվ դատողությունները նրան միայն մեկ բանում կարող են դավաճանել՝ երբ խոսքը վերաբերում է սիրեկանին: Նա չի տեսնում նրա թուլություններն ու թերությունները: Նա նվիրված է այն իդեալականցված կերպարին, որն ինքն էլ ստեղծել է:
Նա ենթադրում է, որ շրջապատում բոլորն էլ պետք է լինեն այնպես կարգապահ եւ մաքրասեր, ինչպիսին ինքն է: Նրա վրա չէին ազդի անգամ հայտնի դոկտոր Սամուել Ջոնսոնի հմայքները, ով մի անգամ նստած է եղել էլեգանտ կնոջ կողքին: «Դոկտոր Ջոնսոն, Դուք բուրում եք»,- նկատել է կինը: Դոկտոր Ջոնսոնը, ով կազմել էր իր առաջին անգլիական բառարանն ու ուներ հումորի բացառիկ զգացողություն, առարկել է. «Ոչ, տիկին, դուք եք բուրում, իսկ իմ վրայից հոտ է փչում»:
Աղբյուրը՝ MoiMozg
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն