1. Դուք չափազանց շատ եք կախված ձեր զուգընկերոջից
Աշխարհում ոչ մի մարդ ի զորու չէ բավարարել իր բոլոր պահանջմունքները: Չպետք է սպասել, որ ձեր զուգընկերը միաժամանակ ձեզ համար լավագույն ընկեր, սիրեկան, հոգեբան, անձնական հաշվապահ կամ այլ անհրաժեշտ մեկը կդառնա: Հոգեբան Քրիսթին Ցեյզինգը զույգերին խորհուրդ է տալիս հրաժարվել այդպիսի կախվածությունից, որոշակի տարածություն թողնել եւ ուրիշների հետ փոխհարաբերություններ ստեղծել:
«Զույգերը, որոնք միշտ ու ամեն ինչ միասին են անում, պետք է կենտրոնանան ուրիշների հետ հարաբերություններ ստեղծելու վրա: Ավելի շատ ժամանակ անցկացնեն ընկերների հետ, սեփական հոբբին ու հետաքրքրությունները գտնեն: Ավելի ամբողջական, լեցուն մարդիկ ավելի լիարժեք հարաբերություններ են ստեղծում»:
2. Դուք ըստ արժանվույն չեք գնահատում ձեր զուգընկերոջ կատարած տնային գործերը
Շատերը փորձում են հավասարակշռել կարիերան եւ ընտանեկան կյանքը, բայց քչերն են խոստովանում, թե որքան մեծ ուժ է խլում տնային աշխատանքը: Երկար ժամանակ կանայք միայնակ են հոգացել այդ գործերը, քանի որ համարվել է, որ դա տղամարդուն վայել չէ: Ցավոք, ներկայում էլ տան աշխատանքի մեծ մասը կանայք են կատարում, ովքեր ստիպված են նաեւ կարիերայով զբաղվել: Բարեբախտաբար, տղամարդիկ ավելի ակտիվ են դառնում այս առումով եւ տնային գործերի մի մասն իրենց վրա են վերցնում: Գաղտնիքը ձեր զուգընկերոջ կողմից արված աշխատանքը գնահատելու մեջ է, քանի որ ընթրիքն ինքն իրեն չի պատրաստվի:
3. Դուք թերագնահատում եք անձնական տարածության անհրաժեշտությունը
Ձեր հարաբերությունների սկզբին դուք ձգտում էիք միասին անցկացնել ամեն մի ազատ րոպեն: Այդ ժամանակ նման մտերմությունն արբեցնող էր թվում, բայց ժամանակի ընթացքում ձեազնից առնվազն մեկի համար այն կարող է խեղդող լինել: Ոչ մի վատ բան չկա, որ զուգընկերները անձնական ժամանակ ունենան: Մարդիկ հաճախ խրվում են հարաբերությունների մեջ ու մոռանում սեփական անկախության մասին: Սիրահարվածությունը առիթ չէ սեփական հոբբիից, ամենօրյա գործերից հրաժարվելու համար, քանի որ դա կարեւոր է հարաբերությունները պահպանելու համար: Զույգը պետք է փոխադարձ կախվածության համար հավասարակշռություն գտնի. «Բարգավաճել եւ միասին, եւ առանձին», այդպես է դա անվանում հոգեթերապեւտ Լիզ Հիգենսը:
4. Դուք ձեզ բավականաչափ չեք սիրում
Հին, ծեծված ճշմարտություն է: Դուք չեք կարող իսկական սիրով սիրել ինչ-որ մեկին, եթե ինքներդ ձեզ չեք սիրում: Ցածր ինքնագնահատականով հարաբերություններ սկսելը կվնասի այդ հարաբերությունները, քանի որ ինքդ քո նկատմամբ բացասական վերաբերմունքը գործնականում բացասաբար է ազդում ձեր ամուսնության տարբեր ասպեկտների վրա: Ինքն իրեն մերժող մարդը չի կարող առողջ հարաբերություններ ունենալ: Ամուր հարաբերությունները սկսվում են նրանից, որ դուք գնահատում եք ինքներդ ձեզ եւ դրական եք վերաբերվում ձեզ:
5. Դուք վեճերի ժամանակ բռնկվում եք եւ հազվադեպ եք ներողություն խնդրում:
Երբ դուք ինչ-որ տհաճ բան եք ասում ձեր զուգընկերոջը, ավելի լավ է վիրավորական բառերի համար որքան հնարավոր է շուտ ներողություն խնդրել: Ցասման մեջ շատերն են միմյանց գոտկատեղից ներքեւ հարված հասցնում:
Ցավոք, այդ բռնկումների համար նրանք հազվադեպ են ներողություն խնդրում, եւ վիրավորանքը կուտակվում է: Բոլորն էլ ունեն «մութ կողմ». դա ընդունելով՝ դուք կարող եք այն ավելի հեշտորեն կառավարել ու ավելի կառուցողական դրսեւորել ձեզ վեճերի ժամանակ:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:13, 21 սեպտեմբերի
Բրուքլին Բեքհեմը ցանկանում է գերազանցել իր ծնողներին իր միլիարդատեր աներոջ օգնությամբ13:35, 21 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջն անճանաչելի է դարձել. 62-ամյա դերասանը հանրությանը ներկայացել է սպիտակած մորուքով՝ երիտասարդ կնոջ ուղեկցությամբ12:49, 21 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն մերժել է Թրամփին. «Ես ասացի շնորհակալություն և Չաո»12:22, 21 սեպտեմբերի
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը բացահայտել են իրենց դուստրերի համար միակ կանոնը՝ «Արեք այն, ինչ ուզում եք»11:40, 21 սեպտեմբերի
Մերիլ Սթրիփը ընտրվել է Ասլանի դերում, քրիստոնյաները վրդովված են. Netflix-ի նոր «Նարնիան» արդեն սկանդալ է առաջացրել11:18, 21 սեպտեմբերի
«Սարսափելի ժամանակներ աշխարհի համար». Էդ Շիրանը լաց է եղել Ֆիլադելֆիայի բեմում10:56, 21 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը և Լյուիս Համիլթոնը չեն թաքցնում իրենց զգացմունքները. զույգը ներկայացել է Saint Laurent-ի նույն կերպարներով10:30, 21 սեպտեմբերի
Սելին Դիոնը զարմացրել է երկրպագուներին՝ մեքենայի վրա ոտաբոբիկ պարով և անսպասելի ավարտով կապոտի վրա09:00, 21 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 20 սեպտեմբերի
Սոնա Ռուբենյանը կրկին մայր է դարձել, Իրինա Այվազյանը պատմել է սիրելիի մասին, Իննա Խոջամիրյանը զարմացրել է նոր սանրվածքով․ Instagram-ը՝ այս շաբաթ16:07, 20 սեպտեմբերի
«Աշտարակ 2». Հիմարությունը քաջության քողի ներքո14:13, 20 սեպտեմբերի
Սեքսի մասին ամենասկանդալային գրքերը