Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Հինգ բան, որ հաճախ ենք անտեսում ամուսնական կյանքում

15:06, 10 ապրիլի

1. Դուք չափազանց շատ եք կախված ձեր զուգընկերոջից

Աշխարհում ոչ մի մարդ ի զորու չէ բավարարել իր բոլոր պահանջմունքները: Չպետք է սպասել, որ  ձեր զուգընկերը միաժամանակ ձեզ համար լավագույն ընկեր, սիրեկան, հոգեբան, անձնական հաշվապահ կամ այլ անհրաժեշտ մեկը կդառնա: Հոգեբան Քրիսթին Ցեյզինգը զույգերին խորհուրդ է տալիս հրաժարվել այդպիսի կախվածությունից, որոշակի տարածություն թողնել եւ ուրիշների հետ փոխհարաբերություններ ստեղծել:

«Զույգերը, որոնք միշտ ու ամեն ինչ միասին են անում, պետք է կենտրոնանան ուրիշների հետ հարաբերություններ ստեղծելու վրա: Ավելի շատ ժամանակ անցկացնեն ընկերների հետ, սեփական հոբբին ու հետաքրքրությունները գտնեն: Ավելի ամբողջական, լեցուն մարդիկ ավելի լիարժեք հարաբերություններ են ստեղծում»:

2. Դուք ըստ արժանվույն չեք գնահատում ձեր զուգընկերոջ կատարած տնային գործերը

Շատերը փորձում են հավասարակշռել կարիերան եւ ընտանեկան կյանքը, բայց քչերն են խոստովանում, թե որքան մեծ ուժ է խլում տնային աշխատանքը: Երկար ժամանակ կանայք միայնակ են հոգացել այդ գործերը, քանի որ համարվել է, որ դա տղամարդուն վայել չէ: Ցավոք, ներկայում էլ տան աշխատանքի մեծ մասը կանայք են կատարում, ովքեր ստիպված են նաեւ կարիերայով զբաղվել: Բարեբախտաբար, տղամարդիկ ավելի ակտիվ են դառնում  այս առումով եւ տնային գործերի մի մասն իրենց վրա են վերցնում: Գաղտնիքը ձեր զուգընկերոջ կողմից արված աշխատանքը գնահատելու մեջ է, քանի որ ընթրիքն ինքն իրեն չի պատրաստվի:

3. Դուք թերագնահատում եք անձնական տարածության անհրաժեշտությունը

Ձեր հարաբերությունների սկզբին դուք ձգտում էիք միասին անցկացնել ամեն մի ազատ րոպեն: Այդ ժամանակ նման մտերմությունն արբեցնող էր թվում, բայց ժամանակի ընթացքում ձեազնից առնվազն մեկի համար այն կարող է խեղդող լինել: Ոչ մի վատ բան չկա, որ զուգընկերները անձնական ժամանակ ունենան: Մարդիկ հաճախ խրվում են հարաբերությունների մեջ ու մոռանում սեփական անկախության մասին: Սիրահարվածությունը առիթ չէ սեփական հոբբիից, ամենօրյա գործերից  հրաժարվելու համար, քանի որ դա կարեւոր է հարաբերությունները պահպանելու համար: Զույգը  պետք է փոխադարձ կախվածության համար հավասարակշռություն գտնի. «Բարգավաճել եւ միասին, եւ առանձին», այդպես է դա անվանում հոգեթերապեւտ Լիզ Հիգենսը:

4. Դուք ձեզ բավականաչափ չեք սիրում

Հին, ծեծված ճշմարտություն է: Դուք չեք կարող իսկական սիրով սիրել ինչ-որ մեկին, եթե ինքներդ ձեզ չեք սիրում: Ցածր ինքնագնահատականով հարաբերություններ սկսելը կվնասի այդ հարաբերությունները, քանի որ ինքդ քո նկատմամբ բացասական վերաբերմունքը գործնականում բացասաբար է ազդում ձեր ամուսնության տարբեր ասպեկտների  վրա: Ինքն իրեն մերժող մարդը չի կարող առողջ հարաբերություններ ունենալ: Ամուր հարաբերությունները սկսվում են նրանից, որ դուք գնահատում եք ինքներդ ձեզ եւ  դրական եք վերաբերվում ձեզ:

5. Դուք վեճերի ժամանակ բռնկվում եք եւ հազվադեպ եք ներողություն խնդրում:

Երբ դուք ինչ-որ տհաճ բան եք ասում ձեր զուգընկերոջը, ավելի լավ է վիրավորական բառերի համար որքան հնարավոր է շուտ ներողություն խնդրել: Ցասման մեջ շատերն են միմյանց գոտկատեղից ներքեւ հարված հասցնում:

Ցավոք, այդ բռնկումների համար նրանք հազվադեպ են ներողություն խնդրում, եւ վիրավորանքը կուտակվում է: Բոլորն էլ ունեն «մութ կողմ». դա ընդունելով՝ դուք կարող եք այն ավելի հեշտորեն կառավարել ու ավելի կառուցողական դրսեւորել ձեզ վեճերի ժամանակ:

 

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search