Մինչեւ բոլոր «անպետք» իրերը հավաքելն ու դասավորելը՝ դրանք պետք է քիմմաքրման տալ, հետո բաց օդում թողնել (առնվազն կես օր), արդուկել եւ միայն այս գործողություններից հետո տեղավորել դարակներում կամ ճամպրուկի մեջ:
Տրիկոտաժե իրերն ավելի լավ է պահել առանձին դարակում կամ տուփերում: Առնվազն կես ամիսը մեկ ամբողջ հագուստը պետք է հանել, թափ տալ եւ նորից դասավորել: Այդպես նրանց թարմ տեսքը չի կորչի, եթե անգամ կես տարի ծալված մնան:
Երեկոյան զգեստները հարկավոր է պահպանել կտորից պատրաստված պաշտպանիչ պաստառով, ընդ որում՝ բաց գույնի զգեստները՝ մուգ պաստառով, իսկ երկար զգեստները հարկավոր է երկու տակ ծալել ու կախել տաբատների համար նախատեսված կախիչից:
Կախիչի ձեւը հնրավորինս պետք է համապատասխանի զգեստի ձեւին: Թեթեւ ամառային հագուստների համար կարելի է ընտրել բարակ կախիչներ, իսկ գործնական կոստյումների համար՝ ավելի ամուրները:
Կաշվե հագուստը հարկավոր է արհեստական կտորից առանձին պահել եւ լավ օդափոխվող տարածքում, հակառակ դեպքում՝ դրանք կկորցնեն իրենց գույնն ու կդեֆորմացվեն:
Շարֆերը, փողկապները, գոտիները պետք է պահվեն առանձին տուփերում: Մինչեւ դրանք դարակներում տեղավորելը, բոլոր իրերը պետք է կոճկել, շտկել գրպանները, ուղղել օձիքները:
Բրդե, քաշմիրե եւ բնական այլ գործվածքներից հագուստը պահելիս հարկավոր է նաեւ միջատների դեմ պայքարի հատուկ միջոցներ դնել դրանց հետ:
Հագուստը պետք է այնպես ծալել, որ այն «խցկված» չլինի, չպետք է մոռանալ նաեւ «ոչ ցանկալի հարեւանության» մասին: Ամենաքմահաճ գործվածքներն են բուրդը, մետաքսը եւ կաշին: Առավել հուսալի մեթոդը դրանցից յուրաքանչյուրը առանձին պահպանել է՝ հաշվի առնելով նրանց բնույթն ու քմահաճույքները: Իսկ ճիշտ ծալելը կօգնի խուսափել ավելորդ անգամ լվանալուց ու արդուկելուց:
Կարելի է ասել, որ որքան խնամքով մոտենաս հագուստին, այնքան քիչ խնդիրներ ի հայտ կգան գալիք սեզոնին: Ինչ-որ առումով սա անգամ լուրջ խնայողություն է:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը