Այն, որ Ջորջ Քլունին անվիճելի խարիզմա եւ հմայք ունի, հայտնի է: Ամալ Քլունին կարող է հաստատել սա:
55-ամյա դերասանը հայտնի է ոչ միայն իր ֆիլմերով, այլեւ բարեգործական գործունեությամբ: Օրերս Ջորջն անակնկալ է արել իր 87-ամյա երկրպագուհուն:
Հայտնի դերասանն այցելել է Անգլիայի հարավային Սոննինգ բնակավայրում գտնվող Sunrise Senior Living տարեցների ինտերնատ:
Facebook-ի Sunrise Senior Living սոցիալական էջը Ջորջի եւ հաստատության տարեցներից մեկի համատեղ լուսանկարն է հրապարակել: Կինը, ի դեպ, Քլունիի երկրպագուն է:
«Լուսանկարում պատկերված տիկինը սիրում է Ջորջ Քլունիին եւ ամեն օր երազում հանդիպել նրա հետ՝ հատկապես հաշվի առնելով փաստը, որ Ջորջն ապրում է իմ աշխատավայրի հարեւանությամբ: Մենք նրան նամակ ուղարկեցինք՝ հարցնելով, թե կարելի՞ է, արդյոք, իրականացնել տարեց կնոջ երազանքը»,- հաստատության աշխատակցուհի Լինդա Ջոնսին է վկայակոչում People-ը:
«Այս շաբաթ Փեթի ծննդյան տարեդարձն էր: Նա ոչ միայն այցելեց նրան, այլեւ բացիկ եւ հրաշալի ծաղկեփունջ բերեց: Այնպիսի ջենտլմեն է»,- այսպես են մակագրել Facebook-ում հրապարակված լուսանկարը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով