Սեռական կյանքի հարուստ փորձը ձեռք է բերվում ոչ թե զուգընկերների քանակով, այլ փորձարկելու եւ զարգանալու ցանկությամբ ու պատրաստակամությամբ: Եթե ցանկանում ես իսկապես սեռական բավականություն ստանալ, հետեւիր մեր խորհուրդներին:
1. Սեքս՝ զսպվածությունից հետո
Մի շտապիր սեքսով զբաղվել մի մարդու հետ, ում կյանքում երկու-երեք անգամ ես տեսել: Թող կիրքը հասունանա այնքան, որ այլեւս պահել չլինի:
Զուգնըկերների համար հարմարավետությունն ամենակարեւոր գործոնն է, եւ հաճախ հենց դա է բոցավառ սեքսի երաշխիքը դառնում: Դրա համար դուք պետք է միմյանց լավ ճանաչեք, քննարկեք ձեր սեքսուալ կրքերը, սովորեք վստահել, եւ միայն դրանից հետո մերձենալ:
Բացի այդ, երկար զսպվածությունը կարող է ավելի թեժ գործողությունների հանգեցնել: Կարեւորը՝ համոզվեք, որ զուգընկերները պատրաստ են անցնել հարաբերությունների հաջորդ փուլ: Մի փոքր համբերությունը փոխհատուցվում է, հիշիր այդ մասին:
2. Հաշտության սեքս
Վեճի ժամանակ զարկերակն արագ է խփում, զգացմունքները կուտակվում են, եւ ուժեղ զգացմունքային թռիչք է տեղի ունենում: Հաշտեցնող սեքսը կրքերի թեժ պահին կարող է աննկարագրելի լինել: Շատ կանայք այդպիսի սեքսից հետո խոստովանում են, որ թեթեւության, անվտանգության զգացողություն են ունենում:
Եվ թեկուզ վեճը լավագույն բանը չէ, որ կարող է տեղի ունենալ մինչեւ սեքսը, բայց այն հաստատ լավագույն միջոցն է՝ վերջ դնելու ցանկացած վեճի եւ պահպանել հարաբերությունները՝ օգնելով գնահատել այն, ինչից կարող էիր զրկվել րոպեներ առաջ:
3. Միայն տուր կամ միայն ստացիր
Միակողմանի բավականություն. սա ամենապարզ միջոցն է զուգընկերոջը ցույց տալու, թե որքան ես նրան գնահատում ու սիրում եւ որ քեզ համար իսկապես կարեւոր է՝ նա բավականություն ստանում է անկողնում, թե ոչ:
Երբեմն սեքսը պետք է լինի անաչառ, եւ դա հրաշալի է: Պարզապես նրան հաճույք պատճառիր՝ փոխարենը ոչինչ չպահանջելով, կամ ամբողջությամբ թուլացիր ու ընդունիր նրա գուրգուրանքն առանց քաշվելու ու խղճի խայթի: Այդ պահը նվիրված է «ստացողին» եւ նույնքան հզոր բավականություն է պատճառում նաեւ «տվողին»: Նման սեքսուալ մանյովրները շատ մոտեցնում են զույգերին, քանի որ այս դեպքում զուգընկերոջ բավականությունն ավելի վեր է դասվում:
4. Սեքսուալ խենթություն
Դուք գիտակցում եք, որ այն, ինչ մտադրվել եք անել, այնքան էլ հաջող գաղափար չէ, բայց, միեւնույն է, փորձում եք իրականացնել: Ոչ թե նրա համար, որ համոզվեք նրա «անհաջողության» մեջ, այլ որ միասին ինչ-որ նոր բան ապրեք, եւ, միգուցե, միասին ծիծաղեք ձախողման վրա:
Սա հրաշալի փորձ է, որը թույլ է տալիս ոչ միայն մերձենալ, այլեւ շատ լավ ճանաչել սեփական սեքսուալության սահմանները կամ նկատել դրա բացակայությունը. ո՞վ գիտե:
Ամեն դեպքում, կարելի է սեքսուալ փորձարկումների համաձայնել միայն այն ժամանակ, երբ Դուք վստահում եք Ձեր զուգընկերոջը:
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին