«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ուկրաինայի անվտանգության ծառայություն. «Արծվիկի կողմից Ուկրաինայի օրենքի խախտման ոչ մի տեղեկություն չկա»

21:00, 23 մարտի

Ուկրաինական  «Обозреватель» պարբերականը գրում է, որ ռուսական ԶԼՄ-ները թյուր հայտարարություն էին տարածել Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Գերաշենկոյի անունից Արծվիկ Հարությունյանի՝ «Եվրատեսիլ»-ին չմասնակցելու հնարավոր արգելքի մասին: Ըստ ԶԼՄ-ի՝ Գերաշենկոն իսկապես ասել է, որ պատրաստվում է ստուգել արդյոք մասնակիցներն այցելե՞լ են Ղրիմ, թե՞ ոչ, սակայն առանձնահատուկ Արծվիկի անունը չի նշվել:

Ներքին գործերի նախարարը նաեւ հավելել է, որ այս պահի դրությամբ Արծվիկի եւ մյուս մասնակիցների կողմից Ուկրաինայի օրենքի խախտման որեւէ տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայություններն արգելել են «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի ռուսաստանյան ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա: Այս մասին գրում է «Газета»-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայային։

Նրա խոսքով՝ արգելքը Սամոյլովայի համար կգործի երեք տարի։

«Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով նրա կողմից Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ ստացված տեղեկությունները»,-գրել է Գիտլյանսկայան իր ֆեյսբուքյան էջում։ 

«Եվրատեսիլ» մրցույթն այս տարի անց է կացվելու Կիեւում: Արծվիկը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ժամանակ, որը կայանալու է մայիսի 9-ին: Մրցույթի  եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 13-ին:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search