1. Սպասումը, թե ինչպես պետք է ձեզ սիրեն
Սիրվելը բնական ցանկություն է: Բայց երբ ցանկությունը վերածվում է սպասումի, ապա հաճախ հանգեցնում է հիասթափության եւ պահանջկոտության: Բայց ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի կարող սիրել ձեզ այնպես, ինչպես դուք եք ուզում, որովհետեւ ոչ ոք չի կարող լինել ձեր փոխարեն: Յուրաքանչյուրը սիրում է այնպես, ինչպես ինքն է պատկերացոնւմ սերը: Երբ դուք ունեք սիրվելու ձեր պատկերացումը, եւ ձեզ բարկացնում է, որ նա չի հասկանում դա, միտք եք թույլ տալիս, թե նա ամեն բանի պետք է նայի ձեր աչքերով: Բայց դա անհնարին է: Արդյունքում՝ դժգոհ եք եւ դուք, եւ նա:
2. Թույլ տալ, որ նախկին փորձը ձեւավորի սիրո մասին ձեր պատկերացումները
Ամեն մեկը կյանքի եւ սիրո իր փորձն ունի: Մարդկանց ծնողները, մանկությունը, դաստիարակաությունը, ըստ այդմ՝ նաեւ հարաբերությունների մասին պատկերացումները տարբեր են: Բայց մի որոշակի փուլում կարեւոր է գտնել ոկսե միջինը: Դրա հետ մեկտեղ, պետք է ընդունել նաեւ դիմացինի տեսակետը: Եթե մենք շարունակ համառենք, հարաբերությունները չեն զարգանա:
3. Երբ ձեզ համար ավելի կարեւոր է լինել ճիշտ, քան երջանիկ
Հարաբերություններում ամենամեծ խնդիրներից մեկը, որը հրահրում է մշտական պայքար՝ տանը իշխելու համար, անվստահությունն է: Ընտանիքում դա բացասաբար է ազդում շփման վրա: Եթե ձեզ համար ավելի կարեւոր է ճիշտ լինելը, ապա ձեր զուգընկերն իրեն կզգա անկարեւոր, չսիրված եւ անտեսված: Հարաբերությունները հաջողվում են այն դեպքում, երբ երկուսն էլ կենտրոնանում են դրանց վրա, եւ ոչ թե իրենց անձի: Դուք պետք է տեսնեք ձեր զուգընկերոջ հայացքների արժեքը եւ հաշվի առնեք դրանք. այդպես ավելի լավ կհասկանաք նրան: Եւ նա էլ կհամոզվի, որ գնահատում եք ձեր հարաբերությունները:
4. Կարեւոր հարցերի մասին լռելը
Առօրյա վազքի, երեխաների, կենցաղային հոգսերի պատճառով շատերը պարզապես անտեսում են խնդրահարույց հարցերը: Արդյունքում՝ զուգընկերները ժամանակ եւ ուժ չեն ունենում քննարկելու այն, ինչն իրականում կարեւոր է իրենց համաւր: Հնարավոր է, որ նրանցից մեկը պարզապես վախենում է վեճերից եւ խուսափում կոնֆլիկտներից: Բայց այդպիսի զրույցների հետաձգումը միայն սրում է խնդիրը: Այն մնում է չլուծված, ընդ որում՝ հարաբերությունները դառնում են լարված՝ լի մանր վեճերով եւ անվստահությամբ: Սովորեք խնդիրները լուծել ժամանակին:
5. Երեխաների պահանջմունքներն առաջին տեղում դնելը
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրորդ ամուսնությունները կրկնակի անգամ ավելի հաճախ են ավարտվում ամուսնալուծություններով, եթե ընտանիքում առաջին ամուսնությունից երեխաներ կան: Իհարկե, դա բարդ է. դժվար է գտնել ճիշտ բալանս, որպեսզի եւ երեխան իրեն խնամքից զուրկ չզգա, եւ նոր զուգընկերը ուշադրությունից զրկված չլինի: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ նաեւ սեփական անձը:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին