Հեռուստահաղորդավարուհի, մոդել ու երգչուհի Ալյոնա Վոդոնաեւան հերթական անգամ իրեն «ցույց է տվել», բայց, անկեղծ ասած, նման էպատաժային պոռթկում նրա մոտ վաղուց չէր եղել։ 34-ամյա Վոդոնաեւան աղմկահարույց հոդված է գրել.
«Facebook-ում կանանց համար նախատեսված մի պարբերականից հոդված կարդացի։ Հոդվածը ճարպի, ավելի կոնկրետ՝ գեր կանանց մասին է։ Նյութի հեղինակն ամեն կերպ պաշտպանում է նման կանանց»։
Վոդոնաեւան համացանցի օգտատերերին միանգամայն օրիգինալ միտք է հայտնել՝ կինը պետք է միշտ գեղեցիկ լինի։ «Մի՛շտ։ Սկսած գեղեցիկ ներքնազգեստից մինչեւ սնվելու սովորություններով եւ նրանով, թե ինչպես է նա ուտում։ Գիշեր ու ցերեկ։ Քայլվածքը, ժեստերը, բույրը, ձայնը»։
Մոդելը երկրպագուհիների հետ անկեղծացել է ընտանեկան կյանքում հաջողություններով։ «Ես միշտ ցանկալի եմ: Եվ ամուսնությունից հինգ տարի անց ցանկալի եմ նույն կերպ, ինչպես առաջին օրը: Նույնիսկ գազօջախի մոտ կամ բարձր ջերմություն ունենալու դեպքում, նույնիսկ մարզահագուստի տակ ես միշտ գեղեցիկ ներքնազգեստ եմ հագնում։ Ես կոկիկ եմ, իմ շարժումներում՝ ճկուն ու թեթեւ, իսկ իմ լոգարանում տղամարդը չի տեսնի ոչ մի միջադիր կամ բռնակից կախված կրծկալ: Ես նրա համար էգ եմ՝ կանացի եւ համեղ»,- նրա գրառումն է մեջբերում Life.ru-ն:
Եվ, վերջապես, մոդելն անցել է իր հոդվածի հիմնական մտքին: «Թեզեր. շարժվիր դանդաղ, կեր խնամքով, հետեւիր մարմնիդ եւ այն տարածքին, որում գտնվում ես, գեղեցիկ ներքնազգեստ հագիր, հաճելի բույր ունեցիր, ցածր խոսիր: Իսկ ավելի լավ է՝ ոչինչ մի ասա, պարզապես սիրիր նրան եւ օրալ սեքսով զբաղվիր: Դրանից, ամեն դեպքում, հաստատ չես գիրանա»,- գրել է Ալյոնան:
Նա պնդում է, որ իր համար նույնիսկ հաճելի չէ մեկ տարածքում գեր մարդկանց հետ գտնվել: «Ես գեր մարդու հետ վերելակում եմ, օդանավում, թե ծովում, միեւնույն է, տհաճ է: Տեղեկատվական այս դարում, մեր հնարավորություններով, զբաղմունքով եւ ընտրության հնարավորությամբ պետք է ամոթ լինի ավելորդ քաշ ունենալը»,- կարծում է մոդելը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ