1. Կնոջ դեմքի արտահայտությունը նրա հագուստից կարեւոր է:
2. Պլաստիկ վիրաբուժությունն իմը չէ, բայց ես չեմ դատապարտում այն կանանց, ովքեր դիմում են վիրաբույժների օգնությանը։ Եթե դա երջանկացնում է նրանց, ինչո՞ւ ոչ։
3. Չեմ թաքցնի, որ փորձել եմ բոտոքս։ Ու ո՛չ մեկ անգամ։ Բայց ժամանակին կանգ եմ առել, որպեսզի չվերածվեմ այն ոսկե ձկնիկներից մեկին, որոնք լող են տալիս հոլիվուդյան ջրերում։ Բոտոքսի պատճառով բոլոր դերասանուհիներն իրար նման են դարձել։ Ես ուզում եմ պահպանել իմ սեփական դիմագիծը։ Թող ինձ մեջ տեսնեն մի կնոջ, որը հետաքրքրիր կյանք է ապրել։
4. Քալիֆորնիայում ապրում է 400 հազար ներկված շիկահեր, նույն ձեւի քթով, հսկայական շուրթերով, այտերի մեջ իմպլանտներով ու ձյունաճերմակ ատամներով։ Մի՞թե ինչ-որ մեկը նրանց գրավիչ է համարում։
5. Կյանքի առաջին կեսին քո դեմքն այն է, ինչով դու ծնվել ես։ Իսկ երկրորդ կեսին՝ այն, ինչին արժանի ես։
6. Կինն ամբողջ կյանքում փոխում է տարբեր դեմքեր։ Դա, ասես, սանրվածք լինի։ Մենք չենք կարող միշտ նույն սանրվածքն ունենալ։ Կյանքի ընթացքում մենք զարգանում ենք ու փոխվում։ Մենք սովորում ենք, հասունանում։ Կյանքին այլ հայացքով ենք նայում, ու կյանքն էլ մեզ է այլ հայացքով նայում։
7. Նույնիսկ ամենաթանկարժեք կոսմետիկան ու ամենաթանկարժեք սանրվածքը չեն կարող կնոջը գեղեցիկ դարձնել։ Ամենավառ, ամենահետաքրքիր կանայք նրանք են, ովքեր թռիչքներով ու անկումներով լի կյանք են ապրել։
8. Հավերժ երիտասարդության գաղափարը առասպել է։ Ես չեմ ուզում լինել «չծերացող գեղեցկուհի»։ Ես ուզում եմ լինել կին, որը հնարավորինս լավ տեսք ունի իր տարիքի համար։
9. Ավա Գարդները եղել է աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ երբեք ոչինչ չի արել իր արտաքինի հետ։ Նա կնոջ տեսք ուներ ու երբեք չի փորձել աղջիկ երեւալ։
10. Իմ վերապրած դժբախտություններն ու առողջական խնդիրները ստիպել են, որ ես հրաժարվեմ այն ամենից, ինչն ինձ դժբախտ ու հիվանդ էր դարձնում։
Աղբյուրը՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել