Իրինա Ալեգրովայի նախկին ամուսին Իգոր Կապուստան բանտից դուրս է եկել՝ 5 տարի խստացված ռեժիմի կալանավայրում անցկացնելուց հետո։
Տղամարդը խոսել է իր կալանքի տարիների ու ազատության մեջ գտնվելու առաջին տպավորոթյունների մասին։
«Հինգ տարին մեծ ժամկետ է։ Բանտում ես շփման դեֆիցիտ ունեի։ Դա, իհարկե, սարսափելի է։ Իմ բոլոր ընկերներն ավելի վաղ ազատ արձակվեցին, ես մենակ մնացի։ Պարզապես ոչ ոք չկար շփվելու համար։ Ստիպված էի լռել օրերով, ընկղմվեցի ընթերցանության մեջ», - Իրինա Ալեգրովայի նախկին ամուսնու խոսքերն է մեջբերում НТВ-ն։
Հիշեցնենք, որ Ալեգրովան ամուսնալուծվել է Կապուստայից՝ վերջինի դավաճանության պատճառով։ Ռուսական էստրադայի «կայսրուհուց» բաժանվելուց հետո տղամարդն ամուսնացավ իր նոր սիրեցյալի հետ, ով նրա համար դուստր լույս աշխարհ բերեց։ Սակայն նա չկարողացավ սպասել ամուսնու ազատ արձակվելուն։
Իգոր Կապուստան կալանավորվել է այն բանից հետո, երբ նրա ավտոմեքենայում թմրանյութեր են հայտնաբերվել։ Տղամարդու հարազատները նրա ձախողված կյանքի համար մեղադրում են Իրինա Ալեգրովային։
«Մեծ հաշվով, նա փչացրեց նրա կյանքը։ Եղբայրս շատ լավ մասնագիտություն ուներ։ Նա ավարտել է խորեոգրաֆիկ ուսումնարանը, շրջագայում էր իր գործընկերների հետ։ Բայց հիմարը խաբնվեց նրա խոսքերին։ Նա, ըստ երեւույթին, մինչեւ ականջների ծայրը սիրահարվեց Ալեգրովային։ Թե դրանից ինչ դուրս եկավ, դուք գիտեք», – ասել է քույրը՝ Գալինա Կապուստան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ