Պատկերացրեք, որ ձեր սիրտը վառելիքի բաք է: Դուք ձեր էներգիան, բենզինը տալիս եք զուգընկերոջը, բայց եթե նա փոխադարձ լիցքեր չի հաղորդում, ապա շուտով դուք կդատարկվեք, ձեզ մոտ այլեւս ոչինչ չի մնա՝ ո՛չ նրա, ո՛չ ձեզ համար։
Սովորաբար նման առատաձեռն մարդիկ ուշքի են գալիս միայն այն ժամանակ, երբ իրենց եռանդն ու լիցքերն արդեն զրոյի են հասնում, երբ հարաբերություններում արդեն չափազանց երկար ժամանակ բարդություններ կան, ու պայքարելու ուժ այլեւս չկա։ Այդ ժամանակ մարդը կա՛մ դեպրեսիայի մեջ է ընկնում, կա՛մ կողմնակի «լիցքավորում» փնտրում։

Մարկ Տվենն ասել է. «Երբեք որեւէ մեկին թույլ մի տվեք լինել ձեր առաջնայնությունը, բայց նաեւ ձեզ թույլ մի տվեք լինել որեւէ մեկի տարբերակը»։ Մի՛ վախեցեք սթափ գնահատել ձեր հարաբերությունները, թե ով որքան ներդրում ունի դրանց մեջ։ Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչքան վառելիք եք տալիս, եւ որքան հաճախ են ձե՛զ վառելիք տալիս։
Իսկ հետո ստուգեք մյուս նշանները, որոնք վկայում են, որ դուք կարող եք նրա համար ընդամենը տարբերակ լինել, այլ ոչ թե առաջնայնություն։ Ահա դրանք՝

Միշտ միայն դուք եք առաջարկում հանդիպել, այլ ոչ թե նա։
Երբ նրա հետ որեւէ կարեւոր բան է տեղի ունենում՝ լավ կամ վատ, դուք այդ մասին վերջինն եք իմանում։
Նա չի շտապում պատասխանել ձեր զանգերին ու հաղորդագրություններին։
Նա ձեզ իր ընկերուհին չի անվանում։

Նա հանգստյան օրերի կամ արձակուրդի ծրագրեր է կառուցում՝ առանց ձեզ հաշվի առնելու։
Դուք հաճախ եք լսում «ես» ու հազվադեպ՝ «մենք»։
Ձեր տեսակետը նրա համար ոչինչ չի նշանակում:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին