«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Համադրել ենք հայկական ավանդականն ու ժամանակակիցը». մանրամասներ՝ Արծվիկի եվրատեսիլյան ելույթից

16:43, 5 մայիսի

Կիեւում ընթանում են «Եվրատեսիլ 2017»-ի փորձերը։ Հայաստանը ներկայացնող Արծվիկն այսօր երկրորդ փորձնական ելույթն է ունեցել եվրատեսիլյան բեմում։

Երկրորդ փորձից հետո Արծվիկը եւ բեմադրության հեղինակ Սաշան մամուլի ասուլիսին են մասնակցել, որի ընթացքում պատասխանել են լրագրողների հարցերին։

Արծվիկը նշել է, որ երկրորդ փորձի ժամանակ ավելի լավ էր զգում իրեն բեմում. «Նախ, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել՝ արձագանքների համար։ Բոլորն այստեղ այնքան պրոֆեսիոնալ են։ Այսօր ավելի լավ էի զգում ինձ, ձայնն ավելի լավ էի լսում բեմում։ Անհամբեր սպասում եմ ելույթի օրվան»,-ասել է Հայաստանի պատվիրակը՝ հավելելով, որ բեմում աշխատում է կենտրոնանալ միայն իր ելույթի վրա՝ չմտածելով այլ բաների մասին.

«Այնպես չէ, որ ոչ մի բան ինձ չի վախեցնում, ամեն ինչն էլ վախեցնում է, բայց ես աշխատում եմ մտածել միայն ելույթիս մասին, թե ինչպես պետք է ներկայանամ, ինչպես աշխատեմ բեմում»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ հայ պատվիրակի բեմադրությամբ, ինչին ի պատասխան՝ հայկական պատվիրակության անդամներից մեկը նշեց. «Զգեստի հեղինակը Ֆաինան է, որը հայտնի դիզայներ է Հայաստանում։ Եթե նկատեցիք, Արծվիկի սեւ զգեստը համադրված է զարդերի հետ։ Դրանք հին հայկական արծաթյա զարդեր են։ Այդ կերպ մենք փորձել ենք համադրել հայկական ավանդականն ու ժամանակակիցը։ Նաեւ օգտագործել ենք հայկական տառեր եւ թռչունների հին նկարազարդումներ։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք որ հայկական տառերի վերջավորություններն, ասես, թռչունի պոչ լինեն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրատեսիլյան՝ WiwiBloggs կայքի լրագրողները վերլուծել են Հայաստանի, Սլովենիայի եւ Լատվիայի ներկայացուցիչների երկրորդ փորձնական ելույթները։

«Մրցույթի թագուհին»,-այսպես են նրանք արտահայտվել մեր պատվիրակ Արծվիկի մասին՝ հատուկ ընդգծելով նրա հագուստի եւ բեմադրության դետալները.  «Ձայնը պարզապես հիասքանչ է հնչում։ Այնքան տպավորված եմ նրա ելույթով։ Իսկապես շատ լավ աշխատանք է։ Կարծում եմ՝ նա հեշտությամբ կանցնի եզրափակիչ»։

Նշենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 9-ին։ Արծվիկը ելույթ կունենա այդ օրը՝ 16-րդ համարի ներքո։

Տեսանյութը՝ WiwiBloggs-ի 

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search