Կիեւում ընթանում են «Եվրատեսիլ 2017»-ի փորձերը։ Հայաստանը ներկայացնող Արծվիկն այսօր երկրորդ փորձնական ելույթն է ունեցել եվրատեսիլյան բեմում։
Երկրորդ փորձից հետո Արծվիկը եւ բեմադրության հեղինակ Սաշան մամուլի ասուլիսին են մասնակցել, որի ընթացքում պատասխանել են լրագրողների հարցերին։

Արծվիկը նշել է, որ երկրորդ փորձի ժամանակ ավելի լավ էր զգում իրեն բեմում. «Նախ, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել՝ արձագանքների համար։ Բոլորն այստեղ այնքան պրոֆեսիոնալ են։ Այսօր ավելի լավ էի զգում ինձ, ձայնն ավելի լավ էի լսում բեմում։ Անհամբեր սպասում եմ ելույթի օրվան»,-ասել է Հայաստանի պատվիրակը՝ հավելելով, որ բեմում աշխատում է կենտրոնանալ միայն իր ելույթի վրա՝ չմտածելով այլ բաների մասին.
«Այնպես չէ, որ ոչ մի բան ինձ չի վախեցնում, ամեն ինչն էլ վախեցնում է, բայց ես աշխատում եմ մտածել միայն ելույթիս մասին, թե ինչպես պետք է ներկայանամ, ինչպես աշխատեմ բեմում»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ հայ պատվիրակի բեմադրությամբ, ինչին ի պատասխան՝ հայկական պատվիրակության անդամներից մեկը նշեց. «Զգեստի հեղինակը Ֆաինան է, որը հայտնի դիզայներ է Հայաստանում։ Եթե նկատեցիք, Արծվիկի սեւ զգեստը համադրված է զարդերի հետ։ Դրանք հին հայկական արծաթյա զարդեր են։ Այդ կերպ մենք փորձել ենք համադրել հայկական ավանդականն ու ժամանակակիցը։ Նաեւ օգտագործել ենք հայկական տառեր եւ թռչունների հին նկարազարդումներ։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք որ հայկական տառերի վերջավորություններն, ասես, թռչունի պոչ լինեն»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրատեսիլյան՝ WiwiBloggs կայքի լրագրողները վերլուծել են Հայաստանի, Սլովենիայի եւ Լատվիայի ներկայացուցիչների երկրորդ փորձնական ելույթները։
«Մրցույթի թագուհին»,-այսպես են նրանք արտահայտվել մեր պատվիրակ Արծվիկի մասին՝ հատուկ ընդգծելով նրա հագուստի եւ բեմադրության դետալները. «Ձայնը պարզապես հիասքանչ է հնչում։ Այնքան տպավորված եմ նրա ելույթով։ Իսկապես շատ լավ աշխատանք է։ Կարծում եմ՝ նա հեշտությամբ կանցնի եզրափակիչ»։
Նշենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 9-ին։ Արծվիկը ելույթ կունենա այդ օրը՝ 16-րդ համարի ներքո։
Տեսանյութը՝ WiwiBloggs-ի
Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար