«Мобильные блондинки» խմբի նախկին մենակատար, ռազմա-տեխնիկական հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինի կինը՝ Օլեսյա Բոսլովյակը, երկրորդ անգամ կմայրանա, գրում է «Дни»-ն։
2016 թվականին 28-ամյա երգչուհին լույս աշխարհ է բերել դստերը, իսկ այժմ նա հղիության 6-րդ ամսում է։
«Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, ամեն ինչ լավ է։ Ընտանիքում համալրումը սպասվում է շատ շուտով՝ ամռանը։ Մտադիր չեմ ծննդաբերելու համար մեկնել արտասահման, ինչպես դա անում են շատ հայտնիներ։ Կծննդաբերեմ Մոսկվայում, քանի որ ամենալավ բժիշկներն այստեղ են»,- Օլեսյային մեջբերում է Life.ru-ն։
Հիշեցնենք, որ ամուսինների դուստրը՝ Ալյոնան, լույս աշխարհ է եկել 2016 թվականի հունվարին։ Բոսլովյակի համար նա առաջին երեխան է, իսկ Կոժինն արդեն դաստիարակում է որդուն՝ նախորդ ամուսնությունից։
Պուտինի օգնական (իսկ ոչ վաղ անցյալում ՌԴ նախագահի գործերի կառավարիչը) Վլադիմիր Կոժինն ամուսնացել է սուպերմոդել, «Мобильные блондинки» խմբի մենակատար, «Միսս Երկիր 2013» եւ «Ռուսաստանի գեղեցկություն 2011» մրցույթների եզրափակիչում հայտնված Օլեսյա Բոսլովյակի հետ 2014 թվականին։ Ամուսինների տարիքային տարբերությունը 30 տարի է։
Կոժինի եւ Բոսլովյակի հարսանիքին աստղերից ներկա էին Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, Լարա Ֆաբիանը, Իգոր եւ Օլգա Կրուտոյները, Ժասմինը, Վլադիմիր Վինոկուրը, Գալինա եւ Մարինա Յուդաշկինները, Ստաս Միխայլովը, Նատաշա Կորոլյովան, «Мобильные блондинки» խմբից Օլեսյայի գործընկերուհի Անտոնինա Կլիմենկոն եւ այլք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն