«Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Երանի» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Ադրիանա Գալստյանի համար դպրոցական վերջին զանգը հնչել է 2012 թ-ին: Դերասանուհին սովորել է Հրազդան քաղաքի համար 13 ավագ դպրոցում:
Քանի որ այսօր՝ մայիսի 26-ին, հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ նշում են Վերջին զանգի հուզիչ ու կարեւոր արարողությունը, NEWS.am STYLE-ն էլ որոշեց Ադրիանայի հետ վերհիշել իր դպրոցական տարիների ամենաքաղցր հուշերը.
«Շատ էի սիրում դասի գնալ, պարտաճանաչ աշակերտուհի եմ եղել: Մասնակցել եմ դպրոցում կայացած գրեթե բոլոր միջոցառումներին, դրանցից շատերն անգամ վարել եմ, երգել եմ բեմում եւ մի շարք սպորտային միջացառումների եմ մասնակցել»,-ասում է Ադրիանան՝ հավելելով, որ դպրոցում բոլոր առարկաներն էլ շատ է սիրել, սակայն առավել հետաքրքրվել է հումանիտար առարկաներով:

Դերասանուհին չմոռացավ խոսել նաեւ իր սիրելի ուսուցիչների մասին.
«Բոլոր ուսուցչուհիներիս էլ սիրում ու կարոտում եմ, բայց կթվեմ մի քանի անուններ, որոնք առանձնահատուկ տեղ ունեն իմ սրտում՝ թե իրենց մարդ տեսակով, թե դասավանդման ոճով. ուզում եմ առանձնացնել Կենսաբանություն առարկայի ուսուցչուհուս՝ Նունե Ադամյանին, որը, ցավոք, այսօր կնդանի չէ, բայց վստահ եմ, որ շատ աշակերտներ դեռ երկար տարիներ կհիշեն նրա անունը: Կառանձնացնեմ նաեւ Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիներիս՝ Նաիրա Հարությունյանին, Լարիսա Առաքելյանին, Կարինե Աբելյանին եւ Պատմություն առարկայի ուսուցչուհուս՝ Անահիտ Հակոբյանին»:
Ադրիանան վերջին անգամ դպրոցում եղել է երկու շաբաթ առաջ.
«Չեմ կարող մոռանալ իմ դպրոցը՝ իր բոլոր միջադեպերով հանդերձ: Այդ հիշողությունները թարմացնելու համար հաճախ եմ գնում այնտեղ, քայլում եմ, նայում լուսանկարներին…»,-անկեղծանում է նա՝ ազնվորեն նշելով.
«Վերջին զանգիս օրը չեմ արտասվել, երեւի չէի հասկանում պահի լրջությունը: Դա գիտակցեցի այն ժամանակ, երբ ոտք դրեցի համալսարան՝ հասկանալով, թե որքան արագ են անցել ամենաքաղցր ու ջերմ տարիները: Շատ լավ եմ անցկացրել այդ օրը: Դասընկերներով նույնիսկ մի քանի օր շուտ փախել էինք դպրոցից՝ նշելու ավարտական երեկոն: Թաքուն էինք դա կազմակերպել, բայց դա ամենահիշվող օրերից էր, եւ միմյանց հանդիպելիս միշտ հիշում ենք այդ օրը»:
Դերասանուհին նաեւ իր սրտի խոսքը ցանկացավ ուղղել այս տարվա շրջանավարտներին.
«Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք լքում եք մոտ 12 տարի ձեզ ուշադրությամբ պահած, այս տարիների ընթացքում ձեզ կրթած ձեր երկրորդ տունը՝ դպրոցը: Ցանկանում եմ, որ ինչ ճանապարհ էլ ընտրեք, լինեք նույնքան եռանդուն, փոխանցեք այդ 12 տարիների ջերմությունը, քաղցրությունը, ինչո՞ւ ոչ՝ նաեւ միամտությունն ու մաքրությունը, որն ունեցել եք դպրոցական տարիքում»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը19:39, 22 հոկտեմբերի
Bugatti-ն 5 միլիոն դոլարով վերականգնել է եզակի Veyron-ը՝ հղկված ալյումինե թափքով19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով13:19, 22 հոկտեմբերի
Քայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց Fantasy Bra-ն կվաճառվի. Ո՞վ կարող է ունենալ ամենաթանկ Fantasy Bra-ն