Լայնացած բիբեր
Նույնիսկ եթե մենք ձգտենք դեմքի քարե արտահայտություն ունենալ ու կատարյալ անտարբեր ձեւանալ, մեզ, միեւնույն է, կմատնեն մեր բիբերը. հրապուրիչ «օբյեկտին» նայելիս դրանք լայնանում են։
Այդ մասին գիտեին դեռ Վերածննդի ժամանակաշրջանի կուրտիզանուհիները։ Նրանք կիրառում էին թունավոր բույսից պատրաստված թմրամիջոց, որը կաթեցնում էին աչքերի մեջ, որպեսզի ապահովեն բիբերի լայնացման էֆեկտ, քանի որ նման աչքերով հայացքը անհավանական գրգռում էր տղամարդկանց ու նրանց գործողության դրդում։ Այդ կաթիլները պատրաստված էին բելադոննա կոչվող բույսից, որը թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ կին»։
Հաճախացած սրտի բաբախյուն
Երբ նա մեր կողքին է կամ էլ պարզապես մտնում է սենյակ, սիրտը բառացիորեն դուրս է գալիս կրծքից։ Ընդ որում՝ ինքդ քեզ հաղթահարելն այդքան էլ հեշտ չէ, օրինակ՝ մարդկանց առաջ ելույթ ունենալիս, մանավանդ եթե «գրգռիչ» օբյեկտը կողքիդ Է։ Նրա ցանկացած հայացք, շարժում, ակամա ասված բառ կարող է տախիկարդիայի նոր նոպա առաջացնել։
Շարժումների սինխրոնիզացիա
Մեր մարմինը ձգտում է նրան ու ենթագիտակցաբար հարմարվում նրա մարմնի շարժումներին՝ հայելանման անդրադարձնելով դրանք։ Մենք սկսում ենք կրկնել նրա շարժումները, դիմախաղը։ Որպես կանոն, նման նոպաները մոտ կես րոպե են տեւում, բայց կարող են հետո նորից կրկնվել։ Օրինակ՝ նա մազերն է ուղղում, ու մենք նույնն ենք անում, նա ծնոտն է տրորում, մենք էլ ակամա կրկնում ենք։
Բարձր քրտնարտադրություն
Որոշ երկրներում, օրինակ՝ Մեքսիկայում, քրտինքի հոտը շատ սեքսուալ է համարվում։ Ուզենք, թե չուզենք՝ մենք պահպանում ենք կենդանական որոշ բնազդներ։
Քալիֆորնիական համալսարանի գիտնականների խոսքով՝ տղամարդկանց քրտինքի մեջ կա անդրոստադիենոն՝ նյութ, որը կանանց օրգանիզմում առաջացնում է հորմոնալ, հոգեբանական ու զգացմունքային փոփոխություններ ու ավելի շփվող դարձնում։ Դա չի նշանակում, որ պետք չէ լողանալ կամ էլ օծանելիք գործածել ավելի սեքսուալ լինելու համար, բայց դա նշանակում է, որ քրտինքը սեռական գրգռվածության նշան է։
Դեպրեսիվ վիճակ
Դա անհնար է թվում, քանի որ սեռական գրգռվածության ժամանակ օրգանիզմում արտադրվում է ուրախության հորմոն սերոտոնինը, որը կոչված է մեզ երջանկացնել։ Բայց պարզվում է, որ նման դեպքերում հնարավոր են նաեւ կողմնակի էֆեկտներ՝ օրինակ տրամադրության փոփոխականություն, նյարդային գրգռվածություն, զգացմունքային վերելքներ ու անկումներ, ու որպես հետեւանք՝ դեպրեսիվ վիճակ։
Սիրահարվածության ժամանակ սերոտոնինի անբավարար արտադրությունը կարող է արտահայտվել ցանկության օբյեկտի մասին թախծոտ մտքերով, վատ տրամադրությամբ։ Հավանաբար դա է պատճառը , որ սիրո մասին բազմաթիվ տխուր ու դեպրեսիվ երգեր կան։
Ձեզ փոխադարձ սեր ու բուռն գիշեր ենք մաղթում։
Աղբյուր՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար