Հանգստյան օրերը հագեցած էին իրադարձություններով. հայտնի դարձան Կաննի 70-րդ կինոփառատոնի հաղթողները, ամուսնացավ Միրանդա Քերը: Բայց երեկ միայն ավստրալացի մոդելը չէ, որ ամուսնացել է։ Նման երջանկության է արժանացել նաեւ «Անամոթները» հեռուստասերիալի աստղ Էմմի Ռոսումը։
30-ամյա դերասանուհին, որը մարմնավորել է Ֆիոնային, ամուսնացել է 39-ամյա սցենարիստ եւ ռեժիսոր Սեմ Էսմեյլի հետ։
People-ը գրում է, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում։
Հանդիսության մասին դեռ պաշտոնական տեղեկություններ չկան։ Սակայն աղբյուրները հայտնում են, որ հյուրերի շարքում եղել են Ռոբերթ Դաունի կրտսերը, Հիլարի Սուոնքը եւ Քրիսթիան Սլեյթերը։
Հիշեցնենք, որ Ռոսումն ու Էսմեյլը միասին են շուրջ չորս տարի։ Առաջին անգամ զույգը հանրությանը ներկայացել է Սեմի՝ «Գիսաստղ» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ գլխավոր դերակատարն Էմմին է։
Ի դեպ, եթե դեռ ոչինչ չեք լսել սերիալի մասին եւ չեք դիտել այն, ապա ստուգեք վարկանիշը, մի լավ զարմացեք եւ սկսեք դիտել։ Էկրանից հեռանալ չեք կարողանա։
Լուսանկարները՝ Just Jared-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը