Երեկ Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահի կողից մի շարք արտիստներ կոչումներ են ստացել եւ պարգեւատրվել են։ Նրանցից մեկն էլ Ռազմիկ Ամյանն է, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։
Արարողությունից հետո իր ֆեյսբուքյան էջում Ամյանը գրել է.
«ՀՀ նախագահի հրամանագրով այսօր արժանացել եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր
կոչմանը: Ինձ համար չափազանց կարևոր և պարտավորեցնող է: Շնորհակալ եմ»։

Ուշագրավ է, որ Ռազմիկ Ամյանը չի սահմանափակվել միայն հայատառ գրությամբ։ Անհասկանալի է, թե ում համար, բայց վաստակավոր արտիստը նույն գրառումը կրկնել է նաեւ տրանսլիտով՝ լատինատառ հայեներով...
Գերզարգացած տեխնիկայի դարում, երբ այլեւս հայերեն գրելն ու կարդալը համացանցում խնդիր չէ, փաստորեն, կան մարդիկ, որոնց համար տրանսլիտը դեռ գոյություն ունի։ Հենց դա է, թերեւս, պատճառը, որ Ռազմիկ Ամյանի գրառումը համացանցում դարձել է մեմի թեմա։
Համացանցի մի շարք օգտատերեր գրառում կատարելիս գրում են նաեւ դրա լատինատառ տարբերակը՝ հեգնելով Ռազմիկ Ամյանի գրառումը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին14:16, 2 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան վերստեղծել է Lady Marmalade իր պաշտամունքային կերպարը13:18, 2 հոկտեմբերի
Միլիոնավոր հետևորդներ ունեցող TikTok-ի աստղը խոստովանել է, որ կյանքում երբեք գիրք չի կարդացել12:32, 2 հոկտեմբերի
ԴՆԹ թեստը անհավանական ընտանեկան գաղտնիք է բացահայտել. տղամարդը պարզել է, որ իր կենսաբանական հայրը Գրեմմի հնգակի մրցանակակիր է12:16, 2 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը նկարահանվել է պոտենցիան բարձրացնող բաց գովազդում և կոչ է արել խախտել սեքսուալ տաբուները11:44, 2 հոկտեմբերի
Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր ծայրահեղ նիհարությամբ՝ Victoria's Secret-ի ցուցադրությունից առաջ11:20, 2 հոկտեմբերի
«Սկեսրայրը պետք է լինի առաջինը». Արքայադուստր Դիանայի եղբայրը բացահայտել է Դոդի Ֆայեդի հոր կողմից անպատշաճ սեռական ոտնձգությունը