«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երջանկության յոթ շրջափուլ

15:10, 1 սեպտեմբերի

Առաջին շրջափուլ՝ հնարավորությունների շրջան

Դա լավագույն ժամանակն է, որպեսզի ազդեցիկ մարդկանց օգնությամբ իրականացնեք ձեր մտահաղացումները։ Կհաջողվի հովանավորներ գտնել, ստանալ աշխատանք, որի մասին վաղուց եք երազել, գումարային մուտքեր կստանաք ու կսկսեք սեփական գործը։ Բարեհաջող ժամանակաշրջան է հուսալի գործընկերներ փնտրելու եւ եկամտաբեր բիզնեսում ներդրումներ անելու համար։ Հենց այդ շրջանում պետք է հրապարակայնորեն հայտարարեք ձեր մասին եւ լավ հեղինակություն ձեռք բերեք։

Երկրորդ շրջափուլ՝ մեծ ու փոքր փոփոխությունների շրջան

Այդ շրջանում մեկնեք երկարատեւ կամ կարճատեւ ուղեւորությունների։ Միանշանակ հաջողակ կլինեն եւ գործուղումները, եւ հանգիստը։ Շրջանը բարենպաստ է տեղաշարժի հետ կապված ամեն ինչի համար՝ բեռների փոխադրման, ավտոմեքենա գնելու եւ վաճառելու, փոխադրումների կազմակերպում եւ այլն։  Բացի այդ՝ դա լավ ժամանակ է նաեւ հրապարակային ելույթների համար։ Խոստումնալից հնարավորություններ կլինեն նրանց համար, որոնք արտադրում ու վաճառում են ցանկացած տեսակի հեղուկներ (ջուր, գարեջուր, կաթ կամ բենզին)։ Հիշեք՝ երկրորդ շրջափուլում պետք չէ նոր բիզնես սկսել, փոխել աշխատավայրը, երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել, պարտք տալ կամ վերցնել, արժեթղթեր ձեռք բերել կամ տարվել մոլախաղերով։

Երրորդ շրջափուլ՝ դուք լի եք էներգիայով եւ լավ տեսք ունեք։

Էներգիայի մեծ հոսքը թույլ կտա կարեւոր քայլերի դիմել։ Առողջական վիճակը զգալիորեն կբարելավվի։ Մրցակիցների դեմ պայքարելու լավ ժամանակ է։

Եթե ցանկանում եք որեւէ բան վաճառել՝ բնակարան, ավտոմեքենա կամ ցանկացած մի իր, դա արեք անհապաղ՝ հաջողությունն ու շահույթը երաշխավորված են։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Տղամարդիկ չպետք է նոր սիրավեպ սկսեն։ Իսկ կանայք հակառակը, պետք է հայացք նետեն ազդեցիկ հովանավորների վրա, որոնք կկարողանան օգնել գործերում կամ աջակցել կյանքում։ Խուսափեք վեճերից, եթե չեք ցանկանում թշնամիներ ձեռք բերել։

Չորրորդ շրջափուլ՝ հոգեւոր։

Հատկապես բարեհաջող է ստեղծագործող մարդկանց համար։ Կրթությամբ զբաղվեք, գրեք հոդվածը, որի մասին վաղուց եք մտածում, գիրքը, պիեսը կամ նկարեք նկարը։ Դուք լի կլինեք գաղափարներով, որոնք այդ շրջանում կմարմնավորվեն։ Համարձակորեն իրականացրեք մտահաղացումները՝ ճակատագիրը ձեր կողմից է։ Լավատես եղեք, չնայած ոգեւորվածությանը՝ ինչպես բոլորը, ովքեր սկսում են ստեղծագործել։ Սակայն հիշեք, որ գործ ունենալով հրատարակիչների, պրոդյուսերների, նախագծերի տնօրենների հետ, պետք է զգոն լինել։  Ուսումնասիրեք բոլոր իրավաբանական եւ մյուս նրբությունները՝ չխաբվելու համար։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ շրջանն ամուսնանալու եւ խոշոր ձեռքբերումների համար լավագույն ժամանակը չէ։

Հինգերորդ շրջափուլ՝ անձնական հաջողություն։

Հետաքրքրությունների ընդլայնման եւ հետագա բարգավաճման համար հեռանկարների շրջան է։ Ձեր կարծիքը կլսեն, ձեռք կբերեք ընկերների ու գործընկերների վստահությունը։ Մարդկանց հետ շփվելը եւ նրանց նկատմամբ բարեհաճ տրամադրվածությունը հյուրապատկված հետ են վերադառնում։ Մի կողմ թողեք ամաչկոտությունը։ Համարձակորեն շփվեք բարձրաստիճան անձանց հետ։ Եթե դատարանում հարցերը լուծելու խնդիր է ծագում, ապա դա պետք է անել հինգերորդ շրջափուլի ընթացքում։ Բանակցություններ ու գործուղումներ պահանջող երկարաժամկետ նախագծեր սկսելու համար շատ լավ պահ է։ Կարելի է մեծ գնումներ անել, փողերը ներդնել մեծ ձեռնարկություններում։ Կապ մի ունեցեք մսի կամ ծովամթերքի վաճառքի հետ. այս շրջանում ավելի ճիշտ է բուսակեր դառնալը։

Վեցերորդ շրջափուլ՝ թուլացեք։

Այս շրջափուլը լավ կլինի նվիրել սպորտով զբաղվելուն, հանգստանալուն ու վայելքներին։ Մի վախեցեք, կարիերային ոչինչ չի պատահի, եթե որոշ ժամանակ ձեզանով զբաղվեք։ Շատ լավ ժամանակ է հաճելի ուղեւորությունների, ընկերների հետ շփվելու համար։ Օգտակար կլինի նաեւ արհեստի հետ շփումը՝ այցելեք թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ. դա կլինի ապագայում հաջողության գրավականը։ Երկարաժամկետ ու ամուր կլինեն մտերիմ ու ինտիմ ծանոթությունները, որոնք ձեռք կբերվեն այդ շրջանում։ Իսկ Ջենթլմենները չպետք է գումար խնայեն օծանելիքի, ծաղիկների ու զարդերի վրա։ Հնարավոր է՝ հենց այժմ ձեզ կհաջողվի նվաճել անմատչելի կնոջ սիրտը։ Իսկ դուք, կանայք, վերջապես կհրապուրեք ձեր արքայազնին։ Կարելի է նաեւ մի փոքր աշխատել՝ դառնալով որեւիցե մի ընկերության բաժնետեր կամ գումարները ներդնել կապիտալում։

Յոթերորդ շրջափուլ՝ կրիտիկական։

Այդ օրերին պետք է լրջորեն վերլուծել կուտակած փորձը։ Հնարավոր է՝ հենց այժմ դուք գիտակցեք, որ «սխալ ձիու վրա եք խաղադրույք կատարել»։ Նշանակում է՝ պետք է փոխել կողմնորոշումը։ Արմատական փոփոխությունները հաճախ են ցավ պատճառում, կարող եք կորստի զգացողություն ունենալ, ինչը կարող է չմտածված գործողությունների ու արարքների դրդել։ Հիշեք, որ թվացյալ կորուստը հաջորդ զարգացման շրջափուլի սկիզբն է, որը գրավիչ հեռանկարներ ու հնարավորություններ է խոստանում։ Օգտվեք դրանից՝ հին խնդիրների բեռից ազատվելու համար եւ սկսեք նոր ծրագրեր կազմել։ Միայն աշխատեք պահպանել հին կապերը. դրանք դեռ պետք կգան։

 

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել