«Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ. ինձ համար սա էմոցիոնալ պահ է»,-ասում է Մեծ Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը, որը 25 տարի անց վերադարձել է հայրենիք` աջակցելու օպերային երգչուհի Անաիս Հեղոյանին, որն այս օրերին մասնակցում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին: Ռիհաննայի, Բեյոնսեի, Փինքի եւ շատ այլ աստղերի հետ համագործակցած պարուսույցը NEWS.am STYLE-ի հետ կիսվեց իր երեւանյան տպավորություններով, խոսեց աստղային համագործակցությունների, իր հաջողությունների եւ առաջիկա նորությունների մասին.
«Երբ վայրէջք կատարեցինք այստեղ, դեռ չէի հավատում, որ սա իրականություն է: Ես շատ բախտավոր եմ. աշխարհի շատ ծայրերում եմ եղել, բայց հայ լինելով, այստեղ չէի եղել ավելի քան 25 տարի… ես շատ փոքր էի, երբ մեկնեցինք այստեղից… Օդանավակայանից հյուրանոց ճանապարհին նայում էի շուրջս ու մտածում. «Աստված իմ, ես սա հիշում եմ. սա ինձ ծանոթ է… Իմ առաջին օրն այստեղ շատ էմոցիոնալ էր»,-ասում է Արթուրը` հավելելով.

«Երեւանը շատ է փոխվել: Իմ կարծիքով՝ այն եվրպոպական քաղաքի է նման: Մարդիկ էլ են շատ զարգացած, ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Դեռ շատ վայրերում չեմ եղել, քանի որ զբաղված էինք Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի աշխատանքներով: Մրցույթից հետո ավելի շատ տեղերում կլինեմ, շատ մարդկանց կհանդիպեմ»:
Արթուրն այստեղ ներկայանում է որպես երգչուհի Անաիս Հեղոյանի գեղարվեստական ղեկավար: NEWS.am STYLE-ի հետ զրույցում մեր հայտնի հայրենակիցը պատմեց, թե ինչն է կարեւորում արտիստի մեջ.
«Որպես գեղարվեստական ղեկավար` ինձ համար շատ կարեւոր է արտիստի ինքնավստահությունն ու ոճը: Բացի այդ` ուզում եմ ամեն ինչ անել, որ նա իրեն լավ ու հարմարավետ զգա»:
Այս պահին Արթուրը նաեւ զբաղված է նոր համագործակցությամբ.
«Աշխատում եմ հայտնի շոկոլադի բրենդի հետ, որը շատ պահանջված է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Ինձ համար սա նոր սկիզբ եմ համարում: Նոր արտիստի հետ էլ է համագործակցություն սպասվում: Ես սիրում եմ աշխատել նորեկների հետ եւ հասցնել նրանց բարձր մակարդակի»:
Մի շարք բրենդների եւ աստղերի հետ համագործակցած պարուսույցին խնդրեցինք խոսել հայտնիների հետ աշխատելու եւ նրանց քմահաճույքների մասին.

«Ես համագործակցել եմ Puma ընկերության հետ. հրաշալի էր, երբ 2014 թ-ին Ռիհաննան նկարահանվեց ընկերության գովազդային արշավում: Մեծ հաճույքով եմ աշխատել այդ արշավի համար: Առհասարակ, Puma-ի գովազդային արշավների շրջանակներում շատ հայտնիների հետ եմ համագործակցել: Նրանք շատ պրոֆեսիոնալ են: Օրինակ` Ռիհաննան շատ աշխատասեր է: Նա եւ մյուսները շատ բարեհամբույր են ու իսկապես աշխատելու մեծ ցանկություն ունեն: Որպես պարող էլ շատ հայտնիների հետ եմ աշխատել` Քայլի Մինոգ, Pussycat Dolls եւ շատ ուրիշներ, որոնց հետ աշխատելը հրաշալիի փորձ է եղել ինձ համար»,-ասում է նա` բացահայտելով նաեւ իր մեծագույն երազանքը.
«Երազում եմ աշխատել
Ի դեպ, Հայաստան ժամանելուն պես` ընկերներն Արթուրին անակնկալ են մատուցել` տոնելով նրա ծննդյան տարեդարձը.
«Անմոռանալի օր էր: Երբ հասանք Երեւան, Անաիսն ասաց, որ ոչինչ չպլանավորոմ, քանի որ պետք է գնանք ընթրիքի: Ես համաձայնվեցի: Հետո գնացինք մի սրճարան, որտեղ նկատեցի, որ շատ սպասք կա դրված: Չհասկացա` ինչ էր կատարվում, երբ շուտով ընկերներս` Նազենին, Սոֆին եւ Դավիթն էլ միացան մեզ: Հրաշալի ու անակնկալներով լի օր էր»:

Արթուրին խնդրեցինք խոսել նաեւ իր սիրելի հայկական ուտեստների մասին.
«Ամեն ինչ ուտում եմ: Տոլմա շատ եմ սիրում: Հիմա բուսակեր եմ, բայց նախկինում խորոված էլ էի սիրում»:
Աստղային պարուսույցից հետաքրքրվեցինք` արդյոք կա՞ն հայ հայտնիներ, որոնց հետ եւս մի օր կհամագործակցի.
«Հայ երգիչներից շատերին նոր-նոր եմ բացահայտում եւ կան արտիստներ, որոնց հավանում եմ, օրինակ` Սոֆի Մխեյանը: Հուսով եմ` կլինեն տաղանդավոր մարդիկ, որոնց հետ կհամագործակցենք»:
Իսկ զրույցի վերջում Արթուրը ցանկացավ իր սրտի խոսքն ուղղել իր հայրենակիցներն.
«Հայ ժողովրդին մաղթում եմ լինել ուժեղ, առաջ շարժվել եւ աջակցել միմյանց»:
Զրուցեց Սյունե Առաքելյանը
Տեսանյութը` Շուշան Շատիկյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 30 սեպտեմբերի
«Պարզապես հոգնած մայր». Սերենա Ուիլյամսը ազնվորեն ցույց է տվել, թե ինչպիսին է կյանքը երկու դուստրերի հետ11:39, 30 սեպտեմբերի
Ինչու էր Սիլվեստր Ստալոնեն ուզում կոտրել Ռիչարդ Գիրի ատամները11:14, 30 սեպտեմբերի
Թոմ Քրուզը վիրուսային տեսանյութի հերոս է դարձել՝ փորձելով մխիթարել մի կնոջ, որը պարզապես թերթում էր իր հեռախոսը10:55, 30 սեպտեմբերի
Քենդալ Ջենների և Ջեյքոբ Էլորդիի փարիզյան զբոսանքն ավարտվել է պապարացիների հետ բախմամբ10:26, 30 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը ստորագրել է 45,000 դոլար արժողությամբ՝ կոկորդիլոսի կաշվից Birkin-ի վրա և սարսափել09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին