1. Եթե դուք չեք կարողանում հարաբերություններ կառուցել ու ամբողջ կյանքում միայն դրանք քանդելու հարցում եք հմտացել, ի՞նչ հավանականություն կա, որ ուրիշի հետ դուք հեշտությամբ կկարողանաք երջանիկ հարաբերություններ կառուցել։
2. Եթե չեք կարողանում պայմանավորվել ձեզ քաջ ծանոթ ու ժամանակին սիրելի մարդու հետ, ապա ինչո՞ւ պետք է կարողանանաք պայմանավորվել անծանոթի հետ։
3. Ձեր զուգընկերը, որքան էլ նա ձեզ տհաճ չթվա, ձեր ներաշխարհի, աշխարհայացքի ու կենսակերպի արտացոլանքն է։ Բաժանվելով ամուսնուց ու չփոխվելով ինքներդ, դուք հաստատ նրա կրկնօրինակին կհանդիպեք։ Չնայած հետազոտությունները վստահեցնում են, որ յուրաքանչյուր հաջորդը նախորդից վատն է։ Չէ՞ որ դուք նույնն եք մնացել՝ բացասական փորձի բեռն էլ գումարած։
Նույնիսկ եթե ձեր ապագա զուգընկերը բոլորովին այլ տեսակի մարդ լինի, ձեր հարաբերությունները շուտով կսկսեն հիշեցնել անցյալ հարաբերությունները, քանի որ դուք վարքագծի նույն մոդելն եք գործածում, ինչ առաջին ամուսնության ժամանակ։
«Ես երեք անգամ փորձել եմ ընտանիք կազմել։ Այնպիսի տպավորություն է, որ իմ կողքին անընդհատ նույն կինն է։ Ասես նա միայն անունն է փոխել, մազերը ներկել ու պլաստիկ վիրահատություն արել»։
4. Ամենայն հավանականությամբ, համատեղ կյանքի ընթացքում դուք կորցրել եք սիրախաղի ու ուշադրություն նվաճելու հմտությունները։ Ու ապահարզանից հետո ստիպված եք լինելու նորից յուրացնել դրանք։ Բայց այն, ինչը նորմա է քսան տարեկանի համար, հարմար չէ երեսուն կամ քառասուն տարեկանում։
5. Ձեր շփման շրջանակը լրջորեն փոխվել է։ Ձեր շուրջ արդեն չկա ամուրիների՝ այսինքն ընտանիք կազմելու համար պիտանի մարդկանց առատություն։
6. Փորձից, տարիքից ու հմտությունների բացակայությունից բացի հիմա դուք նաեւ մի շարք պարտականություններ ունեք՝ աշխատանք ու երեխաներ։ Ժամանակը աղետալիորեն չի բավականացնում ամենօրյա գործերի համար, մինչդեռ պետք է ժամանակ գտնել ինքներդ ձեզ կարգի բերելու, ծանոթությունների ու շփման համար։
7. Հնարավոր է` ապահարզանի մասին մտքերի համար առիթ է դարձել ձեր կողմնակի սիրային կապը։ Մի շտապեք ոգեւորվել։ Սիրուհու հետ հավերժ տոնը կավարտվի հենց սկսեք միասին ապրել։ Կսկսվի նույն կենցաղը։ Իսկ սիրեկանների՛ հետ հեռանկարն ավելի տխուր է։ Ամուսնության պատրանքը միանգամից մառախուղի նման կցրվի, իր հետ տանելով նաեւ ձեր կրքոտ սիրեկանին։ Չէ՞ որ նրա համար դուք հետաքրքիր էիք, քանի դեռ ձեր ամուսնությունը նրա ազատության գրավականն էր։
8. Ապահարզանը, կյանքը ապահարզանից հետո ու նոր հարաբերությունների կառուցումը պահանջում են անհավանական ռեսուրսներ՝ ներքին, ֆինանսական ու ժամանակային։
9. Ամուսնալուծությունը ծանր է ոչ միայն երեխաների, այլեւ հենց ձեզ համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին