Դե ինչ, պատրա՞ստ եք իմանալ, թե որքան են վաստակում աստղերը: Գնացինք:
Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է շոու բիզնեսի եւ սպորտի՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը: Այն գլխավորել է Փաֆ Դեդին (Շոն Քոմբս): 47-ամյա ռեփերն անցյալ տարի 130 մլն դոլար է աշխատել: Այս գումարի մեծ մասը նա վաստակել է Bad Boy Fanily Reunion համերգային շրջագայության, ինչպես նաեւ՝ ֆրանսիական Ciroc օղու ապրանքանիշի հետ համագործակցության շնորհիվ:

Երկրորդ հորիզոնականում գեղեցկուհի Բեյոնսեն է, որն առաջիկա օրերին մայր է դառնալու: 35-ամյա երգչուհին մեկ տարվա ընթացքում 105 մլն դոլար է աշխատել: Հիմնականում սա պայմանվորված է Lemonade ալբոմի թողարկմամբ եւ դրան հետեւած համերգային շրջագայությամբ:
Երրորդ տեղում բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգն է՝ 95 մլն դոլարով: Նա ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող ամենաբարձր վարձատրվող գրողն է այս վարկանիշում: Եվ սա՝ «Հարրի Փոթերն ու անիծված երեխան» գրքի ու «Ֆանտաստիկ արարածներն ու որտեղ են նրանք բնակվում» ֆիլմի սցենարի շնորհիվ:

Ցուցակում չորրորդը Կանադայից երաժիշտ Drake-ն է (Օբրի Գրեհեմ), որը 94 մլն դոլար է աշխատել: Հնգյակը եզրափակում է «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 93 մլն դոլարով: Այս տարին նրա համար հաջող էր նաեւ կարիերայի տեսանկյունից (Պորտուգալիայի հաղթանակը Եվրոպայի առաջնությունում եւ «Ռեալ»-ինը՝ Չեմպիոնների լիգայում):

Տասնյակում ներառվել են նաեւ կանադացի երգիչ Աբել Թեսֆայեն (The Weeknd), ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Շթերնը, բրիտանական Coldplay փոփ խումբը, գրող Ջեյմս Պատերսոնը եւ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը:

Քիմ Քարդաշյանը 45.5 մլն դոլարով 47-րդ տեղում է:
Անցյալ տարի ցուցակը գլխավորած Թեյլոր Սվիֆթը (44 մլն) 49-րդ տեղում է, իսկ, ահա, Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը՝ Քայլի Ջեները, 41 մլն դոլարով 59-րդ հորիզոնականում է:

Ջեյ Լոն 65-րդ տեղում է՝ 38 մլն դոլարով:

Ռիհանան 36 մլն դոլարով զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ