«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Քնքուշ այլանդակներ». 2017-ի ամառային կոշիկների միտումները

13:01, 14 հունիսի

Երբ խոսքը վերաբերում է կոշիկին, կարեւոր է հիշել չափի զգացման մասին. միշտ ուզում ես ավելի շատ, ավելի թանկը, ավելի լավը:

Հենց չափի զգացման բացակայությամբ են աչքի ընկնում 2017-ի ամառային կոշիկները: Պոդիումով «քայլում են» կոշիկներ՝ առավելագույն դետալներով եւ զարդարանքներով, կապերով, փամփուլներով, քարերով, փետուրներով, մորթիով (այո, այո, ամռանը մորթին այն է, ինչ պետք է):

Pretty-ugly shoes քնքուշ այլանդակներ՝ 2017-ի սեզոնին առավել հաճախ կոշիկի այսպիսի նկարագրություն է հանդիպում: 

Կրունկները հրաժարվում են կոշիկների մասը լինելուց, անկախություն են պահանջում եւ ամեն կերպ հավակնում են լինել գլխավոր շեշտադրումը: Այլեւս կրունկի տակ մնալու ուժ չկա: Նրանք պնդում են, որ դիզայներները հենց իրենց պետք է ուղղեն ամբողջ կրեատիվն ու վարպետությունը. կլոր, օվալաձեւ, ոլորված, սա ավելի հեշտ է ցուցադրել, քան բառերով նկարագրել: Նայեք եւ ինքներդ եզրակացություններ արեք:

Ամռան ամենահրատապ միտումն է միատեսակ կտորից զգեստը, կոշիկը եւ պայուսակը: Բավականին հեշտ է իրականացնել, հատկապես ամռանը եւ ունենալ սեփական հեղինակային լուծումը, եթե թրենդային լինելու ցանկություն կա, իսկ համադրելու՝ ոչ: Նման լուծումը ձեզ ձանձրալի՞ թվաց:

Ոչ մի խնդիր, տարբեր զույգեր՝ կրակ եւ սառույց, բարի եւ չար, կարմիր աջ եւ սպիտակ ձախ, զարմացրեք եւ ստուգեք կանանց մոտ դալտոնիզմի բացակայության տեսությունը:

Այս սեզոնին սաբոները եւ սանդալները բազմում են վիթխարի հարթակներին՝ բազմաշերտ ու փայտե, խցանե ու ռետինե. կոշիկը պատվանդան է, այն պետք է բարձր լինի:

Պատվանդանները շռայլորեն զարդարված են շղթաներով եւ հսկայական ժապավենակապերով:

Այս սեզոնին դասական կիսակոշիկներին դուրս են մղում V-աձեւ կտրվածքով կիսակոշիկները, հաճախ՝ ցածր կրունկով: Թրենդը հավանաբար կպահպանվի աշնանն էլ.  շատ պրակտիկ է ու հարմար, այնպես որ՝ համարձակ ներդրում կատարեք մոտ ժամանակներս ամառային զեղչերի ժամանակ:

Սեզոնի հիթն են T-աձեւ կապերը: Մանրամասնենք. բանն այն է, որ T-աձեւ կապերը հրաշալի են համադրվում տարբեր բարձրության կրունկներին՝ հիշեցնելով տանգոյի կոշիկներ: Կապը կոնկրետ դեր ունի՝ կոշիկը ոտքին պահելու, սակայն վիզուալ այն ոտքերը կարճացնում է, այնպես որ՝ ինքներդ որոշեք՝ ամուր նստած կոշիկնե՞ր, թե մեկ-երկու ավելորդ սանտիմետր (վիզուալ): Եթե ձեզ համար այս սանտիմետրերը շատ թանկ են, իսկ կապեր ցանկանում եք, ընտրեք  բաց գույներ, մաքսի երկարություն կամ տաբատ:

Կապերը սեզոնի հիմանական թրենդերից մեկն են՝ կոճի վրա, թեք եւ նույնիսկ մի փոքր իջեցրած: Դրանց հետեւում են  շղթաները, թաղանթները, ժապավենները, սպորտային գոտիները, ժապավենակապերը, քարերը եւ մետաղյա զարդերը:

Առանձին խոսք՝ ամառային կոշիկեղենի վրա մորթե դեկորի եւ փետուրների մասին: Եթե ձեզ մոտ հարց է առաջանում՝ «ինչո՞ւ», ապա ձեզ ավելի շուտ այն պետք չէ, իսկ նրանք, ում մոտ հարցի փոխարեն այն ունենալու ցանկություն է առաջանում, առաջ գնացեք: Փորձեք:

Բուդուարային տրամադրությունը  դուրս բերեք փողոց, ինչու՞ ոչ: Ինչ վերաբերում է մորթուն, նրանց համար, ովքեր արդեն 3 սեզոն մուշտակի մասին են երազում, մորթե հողաթափերը կարող են ինչ-որ չափով մեղմել տառապանքները: Նրանք, ովքեր տատանվում են սպորտի եւ շքեղության միջեւ, չպետք է հուզվեն. այդ նախկինում էր որոշակիությունը ողջունվում, այսօր կարելի է ցույց տալ, որ մեռնող կարապը եւ սպորտային հանդերձանքը միագամայն համատեղելի են եւ էքզիստենցիալ ճգնաժամ չեն առաջացնում, ինչպես մետաքսե պուանտները՝ սպորտային գոտիների, կամ քարերը՝ սպորտային կոշիկների հետ:

Դեռեւս գարնանից ամենատարածված միտումը գուլպա կոշիկներն են՝ կեդերի եւ սպորտային կոշիկների հրաշալի այլընտրանք ամռանը, հյուսված մոդելներ կամ ցանցեր՝ իսկական  դրախտ ոտքերի համար:

Ընդհանուր առմամբ, հյուսքերը սեզոնի առավել հաջողված միտումն են, իսկ, ահա, լողափային քարերով օճառամանները քաղաքում հեռվացնում են դրախտի գաղափարը: Փամփուլները միանշանակ պոդիումը գրավել են՝ ի հեճուկս բոհո ոճի:

Պլաստիկ եւ այլ թափանցիկ նյութերն ամենատարածվածներից են, որոնք խաղում են ոտքի ձեւի հետ: Թափանցիկ տակացուով կոշիկ հագած կանայք ճախրող հրեշտակների տպավորություն են թողնում, իսկ թափանցիկ մասերը՝ ոչ ամբողջական կոշիկի պատրանք:

Գայա Ա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search