Երբ խոսքը վերաբերում է կոշիկին, կարեւոր է հիշել չափի զգացման մասին. միշտ ուզում ես ավելի շատ, ավելի թանկը, ավելի լավը:
Հենց չափի զգացման բացակայությամբ են աչքի ընկնում 2017-ի ամառային կոշիկները: Պոդիումով «քայլում են» կոշիկներ՝ առավելագույն դետալներով եւ զարդարանքներով, կապերով, փամփուլներով, քարերով, փետուրներով, մորթիով (այո, այո, ամռանը մորթին այն է, ինչ պետք է):
Pretty-ugly shoes քնքուշ այլանդակներ՝ 2017-ի սեզոնին առավել հաճախ կոշիկի այսպիսի նկարագրություն է հանդիպում:


Կրունկները հրաժարվում են կոշիկների մասը լինելուց, անկախություն են պահանջում եւ ամեն կերպ հավակնում են լինել գլխավոր շեշտադրումը: Այլեւս կրունկի տակ մնալու ուժ չկա: Նրանք պնդում են, որ դիզայներները հենց իրենց պետք է ուղղեն ամբողջ կրեատիվն ու վարպետությունը. կլոր, օվալաձեւ, ոլորված, սա ավելի հեշտ է ցուցադրել, քան բառերով նկարագրել: Նայեք եւ ինքներդ եզրակացություններ արեք:

Ամռան ամենահրատապ միտումն է միատեսակ կտորից զգեստը, կոշիկը եւ պայուսակը: Բավականին հեշտ է իրականացնել, հատկապես ամռանը եւ ունենալ սեփական հեղինակային լուծումը, եթե թրենդային լինելու ցանկություն կա, իսկ համադրելու՝ ոչ: Նման լուծումը ձեզ ձանձրալի՞ թվաց:

Ոչ մի խնդիր, տարբեր զույգեր՝ կրակ եւ սառույց, բարի եւ չար, կարմիր աջ եւ սպիտակ ձախ, զարմացրեք եւ ստուգեք կանանց մոտ դալտոնիզմի բացակայության տեսությունը:
Այս սեզոնին սաբոները եւ սանդալները բազմում են վիթխարի հարթակներին՝ բազմաշերտ ու փայտե, խցանե ու ռետինե. կոշիկը պատվանդան է, այն պետք է բարձր լինի:


Պատվանդանները շռայլորեն զարդարված են շղթաներով եւ հսկայական ժապավենակապերով:


Այս սեզոնին դասական կիսակոշիկներին դուրս են մղում V-աձեւ կտրվածքով կիսակոշիկները, հաճախ՝ ցածր կրունկով: Թրենդը հավանաբար կպահպանվի աշնանն էլ. շատ պրակտիկ է ու հարմար, այնպես որ՝ համարձակ ներդրում կատարեք մոտ ժամանակներս ամառային զեղչերի ժամանակ:

Սեզոնի հիթն են T-աձեւ կապերը: Մանրամասնենք. բանն այն է, որ T-աձեւ կապերը հրաշալի են համադրվում տարբեր բարձրության կրունկներին՝ հիշեցնելով տանգոյի կոշիկներ: Կապը կոնկրետ դեր ունի՝ կոշիկը ոտքին պահելու, սակայն վիզուալ այն ոտքերը կարճացնում է, այնպես որ՝ ինքներդ որոշեք՝ ամուր նստած կոշիկնե՞ր, թե մեկ-երկու ավելորդ սանտիմետր (վիզուալ): Եթե ձեզ համար այս սանտիմետրերը շատ թանկ են, իսկ կապեր ցանկանում եք, ընտրեք բաց գույներ, մաքսի երկարություն կամ տաբատ:

Կապերը սեզոնի հիմանական թրենդերից մեկն են՝ կոճի վրա, թեք եւ նույնիսկ մի փոքր իջեցրած: Դրանց հետեւում են շղթաները, թաղանթները, ժապավենները, սպորտային գոտիները, ժապավենակապերը, քարերը եւ մետաղյա զարդերը:

Առանձին խոսք՝ ամառային կոշիկեղենի վրա մորթե դեկորի եւ փետուրների մասին: Եթե ձեզ մոտ հարց է առաջանում՝ «ինչո՞ւ», ապա ձեզ ավելի շուտ այն պետք չէ, իսկ նրանք, ում մոտ հարցի փոխարեն այն ունենալու ցանկություն է առաջանում, առաջ գնացեք: Փորձեք:
Բուդուարային տրամադրությունը դուրս բերեք փողոց, ինչու՞ ոչ: Ինչ վերաբերում է մորթուն, նրանց համար, ովքեր արդեն 3 սեզոն մուշտակի մասին են երազում, մորթե հողաթափերը կարող են ինչ-որ չափով մեղմել տառապանքները: Նրանք, ովքեր տատանվում են սպորտի եւ շքեղության միջեւ, չպետք է հուզվեն. այդ նախկինում էր որոշակիությունը ողջունվում, այսօր կարելի է ցույց տալ, որ մեռնող կարապը եւ սպորտային հանդերձանքը միագամայն համատեղելի են եւ էքզիստենցիալ ճգնաժամ չեն առաջացնում, ինչպես մետաքսե պուանտները՝ սպորտային գոտիների, կամ քարերը՝ սպորտային կոշիկների հետ:

Դեռեւս գարնանից ամենատարածված միտումը գուլպա կոշիկներն են՝ կեդերի եւ սպորտային կոշիկների հրաշալի այլընտրանք ամռանը, հյուսված մոդելներ կամ ցանցեր՝ իսկական դրախտ ոտքերի համար:

Ընդհանուր առմամբ, հյուսքերը սեզոնի առավել հաջողված միտումն են, իսկ, ահա, լողափային քարերով օճառամանները քաղաքում հեռվացնում են դրախտի գաղափարը: Փամփուլները միանշանակ պոդիումը գրավել են՝ ի հեճուկս բոհո ոճի:


Պլաստիկ եւ այլ թափանցիկ նյութերն ամենատարածվածներից են, որոնք խաղում են ոտքի ձեւի հետ: Թափանցիկ տակացուով կոշիկ հագած կանայք ճախրող հրեշտակների տպավորություն են թողնում, իսկ թափանցիկ մասերը՝ ոչ ամբողջական կոշիկի պատրանք:


Գայա Ա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»