Ընտրիր ստորեւ ներկայացված լուսանկարի պատկերներից որեւէ մեկն ու իմացիր քո կանացի գրավչության գաղտնիքը:

1. Չարաճճի եւ ինքնաբուխ
«Երեխա աղջիկ», որն ունի մանկական անորոշություն, ուրախ բնավորույթյուն եւ, իհարկե, փայլ՝ աչքերում։ Նա տղամարդկանց գրավում է իր թեթեւությամբ եւ անհոգությամբ։ Նրա կողքին տղամադրու կյանքը խնդիրների կույտի չի վերածվում, նա չի բարդացնում իր եւ շրջապատի կյանքը։ Դրա համար էլ հակառակ սեռը նրան շատ է սիրում։
2. Հոգատար
Այս աղջիկն իր զուգընկերոջը շրջապատում է հոգատարությամբ եւ ուշադրությամբ՝ պատրաստում է, հոգ է տանում նրա մասին եւ հարմարվետություն ստեղծում։ Նա միշտ լսում է նրան ու աշխատում է աջակցել դժվարին իրավիճակում։ Շատ տղամարդիկ երազում են նման կնոջ մասին՝ նրան համարելով լավագույն տանտիրուհու եւ մոր նախատիպ։
3. Արտասովոր աղջիկ
Նման աղջիկը տղամարդուն միանգամից է գերում՝ նա շատ արտասովոր գաղափարներ ու մտքեր ունի, նրա հետ հետաքրքիր է շփվելը։ Նա ամբոխից առանձնանում է իր օրիգինալությամբ։ Նա չի սիրում կարծրատիպեր եւ նշանակություն չի տալիս ամսաթվերին։ Տղամարդիկ ձգտում են դեպի նա, քանի որ նա նրանց կյանքը լցնում է արկածներով։
4. Աղջիկ-մարտահրավեր
Բնույթով տղամարդիկ որսորդներ են եւ սիրում են քայլել դանակի սայրերի վրայով՝ նոր արկածներ փնտրելով։ Նրանց գրավում են աղջիկները, որոնց պետք է նվաճել։ Նման սիրախաղերից արյունը եռում է։ Սակայն ամեն մեկը չի համարձակվի նման աղջկա մոտենալ՝ չնայած շատերն այդ կերպարն առավել գրավիչ են համարում։
5. Համեստ
Նման աղջկան չեն գրավում նյութական արժեքները եւ նա չի ձգտում ընկերոջից թանկարժեք նվերներ ստանալ։ Նա իր զուգընկերոջը սիրում է մաքուր ու անկեղծ սիրով՝ պարզապես նրա համար, որ նա կա։ Նման աղջիկներն իրենց զուգընկերներից անհնարինը չեն պահանջում, եւ տղամարդիկ գնահատում են դա։
6. Ռոմանտիկ
Հմայիչ ռոմանտիկ աղջիկ, որն ամեն ինչում ցանկանում է դրականը տեսնել։ Նա ունի նուրբ եւ փափուկ ձայն, թեթեւ բնավորություն եւ օժտված է անսպառ լավատեսութամբ։ Տղամարդիկ նման աղջիկներին սիրում են բարության եւ ռոմանտիկության համար, որը նրանց գեղեցիկ արարքների ոգեշնչման աղբյուր է հանդիսանում։ Նրանք զուգընկերոջից շատ բան չեն պահանջում՝ հոգատարություն, ուշադրություն եւ սեր։
7. Երկաթե տիկին
Նման աղջիկները խելացի են, ինքնավստահ եւ միշտ գիտեն, թե ինչ են ցանկանում։ Նրանք իրեն կյանքը կառուցում են օրենքներով, նպատակներ են դնում եւ իրագործում երազանքները։ Նրանք իրենց ժամանակը չեն ծախսում արքայազնին սպասելիս, որը պետք է լուծի բոլոր խնդիրները։ Արցունքները նրանց համար չեն։ Եվ շատ տղամարդկանց է դուր գալիս, որ աղջիկը ամուր դիրք է գրավել կյանքում։
8. Զգայուն
Նման աղջիկներն աչքի են ընկնում կանացիությամբ եւ սեքսուալությամբ, այդ պատճառով էլ ձգում են տղամարդկանց։ Զգայուն աջիկը պատրաստ է մտերմության համար առաջին քայլերն անել, քանի որ կարծում է, որ այդ հարցում միայն տղամարդը չպետք է նախաձեռնություն ցուցաբերի։ Նման աղջկա կողքին տղամարդն իրեն ցանկալի է զգում։
Աղբյուրը՝ womenssecrets.me
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»10:25, 4 սեպտեմբերի
ԱՄՆ նախկին աշխատանքի նախարարի շուրջ սկանդալ. ստրիպտիզ ակումբ, թիկնապահի հետ «անպատշաճ մտերմություն» և գիշերներ նույն սենյակում