Բելգիահայ երգչուհի KeyOh-ը (Կարինե Օհանյան), որն այս շրջանում բնակվում է Գերմանիայում, դարձել է գերմանական Youngster Berlin ապրանքանիշի դեմքը։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է նոր համագործակցության մասին եւ տրամադրել մեզ դրա արդյունքում ստեղծված ֆոտոշարքի առաջին կադրերը։ Երգչուհին համագործակցության առաջարկը ստացել է Գերմանիայում երաժշտական փառատոնի մասնակցելուց հետո.
«Բացի արդեն առկա հավաքածուից, նրանք թողարկելու են նաեւ KEYOH youngster collection հավաքածուն՝ հատուկ գլամուր աղջիկների համար, որոնք սիրում են շողալ, բայց միեւնույն ժամանակ հարմարավետ զգալ։ Այդ հիասքանչ զգեստները կտեսնեք իմ նոր տեսահոլովակում, որը կթողարկվի սեպտեմբերին, ու, իհարկե, բեմում»,-ասաց նա։
KeyOh-ը նշեց, որ ֆոտոշարքի շրջանակներում առաջին անգամ համագործակցել է գերմանացի լուսանկարիչի հետ.
«Ֆոտոշարքի նկարահանման ընթացքը զվարճալի էր, քանի որ լուսանկարչի հետ պետք է շփվեինք գերմաներեն, նա անգլերեն չգիտեր: Հիմա իմ գերմաներենն ավելի լավ է, այնպես որ՝ գլուխ հանեցինք։ Գերմաներենն իմ վեցերորդ լեզուն է։ Տեսնենք՝ որը կլինի հաջորդը (ծիծաղում է,-խմբ.)»։
Կարինեի խոսքով՝ պրոֆեսիոնալների հետ աշխատելը միշտ էլ հաճույք է իր համար, բայց առավել հաճելի է, երբ նրանք հարցնում են քո կարծիքն ու կիսում քո գաղափարները։
«Երջանիկ եմ իմ նոր համագործակցության համար եւ միշտ պատրաստակամ՝ կիսել այն NEWS.am STYLE-ի հետ»։
Photography : By Reisinger
Styled by: 365 Rebel Clothes: Youngster Berlin
Hair by: Neostylers
Make up by: MakeUpOnPoint
Model : KEYOH
Agency: GlowbModes
Սյունե Առաքելյան
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը